Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՊԵԿ. Բնական մորթուց առարկաները նոյեմբերի 1-ից դրոշմավորվելու են
02/11/2018 20:53
Կիսվել

ՊԵԿ. Բնական մորթուց առարկաները նոյեմբերի 1-ից դրոշմավորվելու են

Ներդրվել է փորձնական ծրագիր

ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը:

Որոշման համաձայն՝ դրոշմավորման ենթակա են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի հետևյալ ծածկագրերին դասվող ապրանքատեսակները:

– 4303 10 901 0 հագուստի առարկաներ ջրաքիսի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ

– 4303 10 902 0 հագուստի առարկաներ ճահճակուղբի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ

– 4303 10 903 0 հագուստի առարկաներ բևեռաղվեսի կամ աղվեսի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ

– 4303 10 904 0 հագուստի առարկաներ ճագարի կամ նապաստակի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ

– 4303 10 905 0 հագուստի առարկաներ ջրարջի մորթուց բնական մորթուց, հագուստի առարկաներ

– 4303 10 906 0 հագուստի առարկաներ ոչխարենուց, բնական մորթուց հագուստի առարկաներ

– 4303 10 908 0 հագուստի այլ առարկաներ, բնական մորթուց հագուստի առարկաներ

Փորձնական ծրագրի շրջանակում ապրանքների հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պարտավորություն կրում են ՀՀ-ում նշված ապրանքատեսակներ արտադրողները և ներմուծողները, ինչպես նաև արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ նշված ապրանքներ Հայաստանի Հանրապետությունում օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Հսկիչ (նույնականացման) նշաններ ստանալու նպատակով դրոշմավորման պարտավորություն կրող անձինք 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գույքագրում են իրենց մոտ առկա դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդները և դրանց համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 445-Ն հրամանով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ: Հաշվի առնելով, որ ներկայումս հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված չէ, փորձնական ծրագրի շրջանակում ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող անձանց հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են անվճար:

Փորձնական ծրագրի ժամանակահատվածում ապրանքների հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման կանոնների, դրոշմավորման հետ կապ-ված այլ պարտավորությունների խախտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն չի կիրառվում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41