Սոցիալական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Վիվասել-ՄՏՍ. Էներգախնայող LED-երով կլուսավորվեն նաև Արփի գյուղի փողոցները
14/11/2018 12:44
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Էներգախնայող LED-երով կլուսավորվեն նաև Արփի գյուղի փողոցները

Վայոց ձորի մարզի Արփի գյուղում, ամռան կեսերից շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Մինչև տարեվերջ դրանք ամբողջությամբ կավարտվեն: Արփին կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը: Ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկմանն անհամբերությամբ սպասող բնակիչները, արտաքին լուսավորության խնդրի լուծումը կարևոր են համարում մի քանի տեսանկյունից. գոնե մասամբ կկրճատվի մայրաքաղաքի և իրենց գյուղի զարգացման տեմպերի միջև եղած տարբերությունը, երեկոյան ժամերին կավելանա մարդկանց հոսքն ու անվտանգությունը, կթեթևանա գյուղի ֆինանսական բեռը:

«Կան խնդիրներ, որոնց լուծումը համակարգում է շատ հարցեր: Լուսավորությունը դրանցից մեկն է: Հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացին խոտհնձի է գնում երեկոյան ժամերի՝ շոգից խուսափելու համար: Իսկ այդ ժամանակ առաջանում է անվտանգության խնդիր. տարածքում կան վայրի կենդանիներ, որոնց մուտքը գյուղ լինում է երեկոյան ժամերի: Գյուղի արտաքին լուսավորությունը լուծման ենթակա հրատապ հարցերից է»,- ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավարը՝ Գագիկ Հովսեփյանը:

Արփի գյուղի լուսավորության ապահովմանն աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային կարևոր ուղղություն դարձրած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Տեղում վստահ են, որ խնդրի կարգավորումը թույլ կտա համակարգել կարևոր այլ, օրինակ՝ առաջնային բուժօգնությանն առնչվող հարցեր. անհրաժեշտության դեպքում, երեկոյան ժամերին՝ հիվանդների տուն այցելությունն այլևս դժվար չի լինի:

«Սովորաբար հիվանդությունները սրվում են երեկոյան ժամերին, և մենք, անհրաժեշտ ներարկումներ կատարելու կամ օգնություն ցուցաբերելու համար, ստիպված ենք լինում հիվանդի տուն հասնել մութ փողոցներով: Լուսավորության բացակայությունը բարդացնում է այդ ամենը. գյուղում մեքենա ոչ բոլորն ունեն, երբեմն էլ հիվանդի մոտ հասնելու համար նույնիսկ ուղեկցող չի լինում: Լուսավորությունն անհրաժեշտ է»,- ասել է ընտանեկան բուժքույր Նեկտար Մարտիրոսյանը:

Գործընկեր կառույցների ջանքերով, ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը կմնա անցյալում: Կփոխվի հանրային սեփականության նկատմամբ գյուղացու վերաբերմունքն ու անտեսված չլինելու՝ նրա վստահությունը: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն կտա թեթևացնել գյուղի ֆինանսական բեռն ու նպաստել կայուն և մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը։

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6