Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է իրականացնել ագրոմիջոցառումներ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ
22/11/2018 15:31
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է իրականացնել ագրոմիջոցառումներ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ

Հաշվի առնելով 2018 թվականին լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումն ու զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն) ցանքերին հասցված վնասը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու հողօգտագործողներին ընթացիկ տարվա աշնան-ձմռան ամիսներին իրականացնել հետևյալ ագրոմիջոցառումները՝

– աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի փրերը (կանաչ զանգվածը), ինչպես նաև դաշտերը շրջապատող հարակից տարածքների մորմազգի մոլախոտային բուսականությունը,

– դաշտերում, որոնք նախատեսվում են հաջորդ տարի մորմազգի մշակաբույսերի ցանքի կամ սածիլման համար, ուշ աշնանը կատարել հողի խորը վար,

– ձմռանը՝ հունվար ամսին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար, որի արդյունքում վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան:

– կիրառել ցանքաշրջանառություն, մորմազգիներով նախկինում զբաղեցրած տարածքներում բացառել նույն ընտանիքի մշակաբույսերի մշակությունը:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ բարձր արդյունավետություն ապահովելու համար պետք է կիրառել պայքարի համալիր միջոցառումներ: 2019 թվականի վեգետացիայի ընթացքում անհրաժեշտ պայքարի միջոցառումերի վերաբերյալ հողօգտագործողներին պարբերաբար կտրվի համապատասխան մասնագիտական խորհրդատվություն ու աջակցություն:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14