Բիզնես

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
ՎիվաՍել-ՄՏՍ․ Սև ուրբաթ. առցանց գնումներ և իրական անակնկալներ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գլոբբինգի սպասարկման կենտրոններում
22/11/2018 17:29
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ Սև ուրբաթ. առցանց գնումներ և իրական անակնկալներ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գլոբբինգի սպասարկման կենտրոններում

Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում առցանց առևտրի առավելություններից օգտվող միլիոնավոր մարդիկ սեփական փորձից գիտեն, որ Սև ուրբաթն իդեալական օր է առցանց գնումներ կատարելու համար, հատկապես, երբ այն լի է իրական անակնկալներով: Հայաստանն այս առումով ևս բացառություն չէ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Մալաթիա 86/1 հասցեում տեղակայված սպասարկման կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսով մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՄոբիԴրամի և Գլոբբինգի համատեղ նորարարական նախաձեռնությունը, որի նպատակն է Գլոբբինգի ծառայություններն առավել հասանելի ու հարմարավետ դարձնելն առցանց առևտրից օգտվողների համար: Առաջարկը հասանելի է բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդների համար՝ Մոբիդրամ հավելվածի միջոցով, որտեղ արդեն հասանելի են Գլոբբինգի ծառայությունները: Իսկ բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդներին կընձեռվեն հավելյալ հնարավորություններ՝ առաջին անգամ Գլոբբինգի ծառայություններից օգտվելու դեպքում, մասնավորապես «Y» սակագնային պլանի ներառումներից օգտվելու հնարավորություն:  

Համատեղ առաջարկը ներկայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մասնավորապես, նշել է, որ բջջային հավելվածները առօրյա կյանքի մաս են՝ ներառյալ անձնական շփումները, վճարումների և գնումների կատարումը, և այլն: «Արդեն մի քանի տարի գործող՝ առցանց վճարումների ՄոբիԴրամ համակարգը, որի ծառայություններն անընդհատ ավելանում են, ու նաև մեր գործընկեր Գլոբբինգի հետ համատեղ այս առաջարկը հաճելի ու ամենակարևորը՝ օգտակար կլինեն բնակչության համար: Այսպես, Գլոբբինգից արդեն իսկ օգտվող մարդիկ՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ն առցանց գնում կատարելիս, հաջորդ պատվերի համար կստանան 4000 դրամ՝ Գլոբբինգի իրենց հաշվին՝ հաջորդ պատվերների համար, եթե ծանրոցը ստանալու համար վճարումը կատարեն ՄոբիԴրամ բջջային հավելավածով: Իսկ եթե Գլոբբինգի ծառայությունից դեռևս չօգտված քաղաքացիները գրանցվեն մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա նրանք բոլորը, առաջին անգամ գնում կատարելով, 30 օր կկարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից, այսինքն՝ կունենան  անսահմանափակ ինտերնետ՝ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներով շփվելիս, 5 ԳԲ ինտերնետ, ինչպես նաև կունենան ձայնային և SMS ծառայություններից օգտվելու հնարավորություն, ինչը շատ հարմար է հատկապես բջջայինով առցանց գնումներ ու վճարումներ կատարելու համար»:

Ռալֆ Յիրիկյանը նաև տեղեկացրել է, որ այսուհետ Երևանում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Մալաթիա 86/1 և Կապանում՝ Շահումյան 11/38 սպասարկման կենտրոններում կգործեն Գլոբբինգի արագ սպասարկման կետեր: Ի դեպ, ՄոբիԴրամի միջոցով Գլոբբինգի հաշվի համալրումը կատարվում է առանց միջնորդավճարի:

«Գլոբբինգ»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը, խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Մոբիդրամի հետ համագործակցության մասին, մասնավորապես նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ Գլոբբինգի համագործակցությունը չէր կարող առավել ճշգրիտ ժամանակահատվածում սկիզբ առներ, քան հիմա, երբ արդեն իսկ այսօրվանից ողջ աշխարհում սկսվում է տարվա մեծագույն զեղչերի շրջանը՝ Սև ուրբաթը։ Սա բացառիկ հնարավորություն է գրանցվելու Գլոբբինգում և Մոբիդրամում, և ստանալ 4000 դրամ, դառնալ միջազգային գնորդ, օգտվել բացառիկ զեղչերից, և մեկ ամիս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից»: Հատկապես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սոցիալական բարձր պատասխանատվության մշակույթով առանձնացող բացառիկ ընկերություններից է և այստեղ մեր երկու ընկերությունների շարժառիթներն, արժեքներն ու նպատակները լիովին համընկնում են»: 

«Նախորդող երեք տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ զգալի ծավալի առցանց գնումներ են կատարել՝ շահեկան պայմաններով: Մինչ այդ՝ Հայաստանի  բնակիչները հնարավորություն չունեին օգտվելու Սև ուրբաթի ընձեռած առավելություններից։ Գլոբբինգի ստեղծմամբ բացվեցին խնայելու նոր հնարավորություններ», – ավելացրել է ընկերության հիմնադիր տնօրենը։

Մոբիդրամ հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել համապատասխանաբար՝ AppStore կամ GooglePlay Market:  

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03