ԻՍՊԱՆԱԿԱՆ BBVA ԲԱՆԿՆ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԳՆԱԼ 5 ՏԱՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ
Իսպանական խոշորագույն BBVA բանկն իր աշխատակիցներին առաջարկել է գնալ 3-5 տարի տևողությամբ ժամանակավոր արձակուրդի: Բանկի ղեկավարությունը խոստացել է արձակուրդի ավարտից հետո բոլոր աշխատակիցներին նորից ընդունել աշխատանքի նույն պաշտոններում: Նշենք, որ բանկը նախատեսում է այդ ամբողջ ժամանակահատվածում իր աշխատակիցներին վճարել աշխատավարձ` սահմանված աշխատավարձի 30%-ի չափով, որը տարեկան կկազմի միջինը 12 հազար եվրո, ինչպես նաև բանկը կապահովի աշխատակիցների բժշկական ապահովագրությունը: Ներկա դրությամբ բանկի աշխատակիցների թիվը կազմում է 30 հազար: