Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
Տիգրան Ավինյան․ Հայաստանը 2021-ին գնալու է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման
03/12/2018 15:12
Կիսվել

Տիգրան Ավինյան․ Հայաստանը 2021-ին գնալու է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման

Հայաստանը 2021-ին գնալու է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման: Այն նոր խթաններ է ստեղծելու նաև ներդրողների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կարծում եմ՝ էներգետիկայի ոլորտը այն դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է, որտեղ ՀՀ կառավարությունը բավականին մեծ գումարներ է ներդնում: Ունենք նաև գրանտային խոշոր ծրագրեր, որոնք վերաբերում են զուտ էներգախնայողությանը: Եվ ես կարծում եմ, որ մենք քայլ առ քայլ պետք է գնանք վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ: 2021-ին պետք է գնանք դեպի ազատականացում: Դա կստեղծի նոր խթաններ ներդրողների համար, նաև նոր հնարավորություններ էներգիա արտադրողների և սպառողների համար»,-նկատեց Ավինյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի մեծ հնարավորություններ, քանի որ բնությունը տվել է մեզ դա՝ և հողմակայանների և արևային էներգետիկայի առումով: Հայաստանն հեռագնա ծրագրեր ունի արևային էներգետիկայի ոլորտում: Ավինյանի համոզմամբ՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ բավականին լուրջ առաջընթաց է գրանցել վերականգնվող էներգետիկայի ոլորտում: «Մենք ունենք աշխարհում ամենաէժան սակագներից մեկը՝ արևային էներգակայանից գնվող: Եվ կարծում եմ, որ այս ոլորտում կան շատ մեծ հնարավորություններ, որոնք մենք կօգտագործենք առավելագույնս»,-եզրափակեց նա:

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65