«Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչում ներդրվել են նաև ՏՏ ոլորտի հարկային արտոնություններով սահմանված դրույքաչափերը
ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրող օրինագծի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2022թ. նոյեմբերի 30-ը։ Սա նշանակում է, որ համապատասխան արտոնագիր ստացած ընկերությունների համար կգործի եկամտային հարկի հատուկ շեմ՝ 10 տոկոս։
ՏՏ ոլորտի արտոնություններից օգտվող ընկերությունների համար Բիզնես 24-ի աշխատավարձի հաշվիչը հասանելի դարձնելու նպատակով ավելացվել է հատուկ կոճակ, որի միջոցով կարելի է հաշվարկներն իրականացնել արտոնյալ դրույքաչափերով։ Հուսով ենք նորամուծությունը օգտակար կլինի ՏՏ ոլորտի ֆինանսական մասնագետների, ինչպես նաև ոլորտում ներգրավված աշխատակիցների համար։
ՏՏ ոլորտի արտոնություններից օգտվող ընկերությունների աշխատավարձի հաշվիչ