Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Կասպերսկի Լաբորատորիա. Ամփոփվել են 2018-ի արդյունքները, մայներները գերազանցել են շորթող ծրագրերին
10/12/2018 10:45
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Ամփոփվել են 2018-ի արդյունքները, մայներները գերազանցել են շորթող ծրագրերին

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները ամփոփել են 2018 թվականի արդյունքները, և տարվա առանցքային միտումներից մեկն է դարձել կրիպտոմայներների քանակի նշանակալի աճը։ Օրինակ՝ կիբեռսպառնալիքների այդ տեսակին բախված ռուսաստանցի օգտատերերի թիվը  2017 թվականի համեմատ աճել է գրեթե կրկնակի. 2018-ին գրոհի է ենթարկվել յուրաքանչյուր տասներորդը։  Կրիպտոմայներերը գերազանցել են շորթող ծրագրերին, որոնք վերջին տարիների գլխավոր կիբեռսպառնալիքն էին։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի սկզբից ռուսաստանցի օգտատերերի գործնականում 34%-ը ենթարկվել է վեբ-գրոհների, և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումներն այդ երկրի օգտատերերի համակարգիչներում արգելափակել են 137 միլիոն ունիկալ վնասաբեր հղում։ Ավելի քան 37%-ը բախվել են տեղային սպառնալիքների, որոնք տարածվում են ոչ թե համացանցի, այլ հանվող կրիչների միջոցով։

Ռուսաստանի թրաֆիկում սպամի բաժինը կազմել է 53% (ամբողջ աշխարհում՝ մոտ 50%)։ Հարկ է նշել, որ սպամ-հաղորդագրություններում կարող է թաքնվել ոչ միայն աներես գովազդը, այլև խարդախերի տարածած նամակները և վնասաբեր ծրագրային ապահովումը։ 2018 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները նաև կանխել են ֆիշինգային կայքեր օգտատետերի անցնելու 89 միլիոն փորձ։ Ֆիշերներն ավելի շատ գրոհի են ենթարկել հետևյալ տիպերի կազմակերպությունների օգտատերերին. բանկեր (26%), վճարային համակարգեր (24%), գլոբալ համացանցային պորտալներ (19%) և սոցիալական ցանցեր (17%)։  Կիբեռհանցագործները հնարավոր զոհերի վրա արդյունավետ ազդեցության համար կիրառել են սպամի և ֆիշինգի ինչպես հասարակ, այնպես էլ բարդ հնարքներ։ Այսպես, նրանք իրենց նամակներում վկայակոչել են իբր ուժի մեջ մտած օրենքները, օրինակ, տվյալների պաշտպանության կանոնակարգը՝  GDPR-ը։ Սակայն, ամենանշանակալի տեղեկատվական առիթը, որը խարդախներն օգտագործել են այս տարի Ռուսաստանում, դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Չարագործները համացանցում առաջարկել են խաղերի կեղծ տոմսեր, ինչպես նաև էժան չվերթեր և բնակարաններ։

 «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները նշում են, որ գնալով ակտիվ են սկսել զարգանալ մոբայլ սպառնալիքները։ Այսպես, 2018 թվականի ընթացքում հայտնաբերվել է մոբայլ վնասաբեր ծրագրերի տեղադրման 4,9 միլիոն փաթեթ։ Ուրույն տեղ են զբաղեցնում մոբայլ բանկային տրոյական ծրագրերը. տարվա ընթացքում ընկերության լուծումները գրանցել են 144 հազար նման օբյեկտ, և դրանց քանակն անընդհատ աճում է։ Անցնող տարի ամենից ավելի նկատելի դարձավ Asacub բանկային տրոյական ծրագիրը, որը տարածվում էր ֆիշինգային SMS-հաղորդագրությունների միջոցով՝ առաջարկելով հղումով դիտել լուսանկարներ կամ MMS։ Օրեկան 40 հազար օգտատեր բախվում էր այդ տրոյական ծրագրին, իսկ Ռուսաստանին բաժին ընկավ վարակումների 98%-ը։ Բացի այդ, այս տարի մոբայլ օգտատերերին ակտիվորեն գրոհել են կրիպտոմայներները։

«Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կիբեռսպառնալիքների լանդշաֆտը 2018 թվականին փոփոխվել է. օրինակ՝ շատ ավելի տարածված են դարձել կրիպտոմայներները։ Չարագործներն ակտիվորեն շահագործում էին կրիպտոարժույթների և դրանց առաջնային առաջարկի (ICO) թեման, նրանք ստեղծում էին ֆիշինգային ռեսուրսներ, որոնք նմանակում էին կրիպտոարժույթների հանրաճանաչ  դրամապանակները և բորսաները, ինչպես նաև կեղծում էին հայտնի մարդկանց և ընկերությունների հաշիվները և նրանց անունից խոստանում անվճար բաժանել կրիպտոարժույթներ։ Մեր կանխատեսումներով՝ մայներների թվի աճը կշարունակվի, նաև կաճի մոբայլ վնասաբեր ծրագրերի, մասնավորապես. բանկային տրոյացիների քանակը։ Խոսելով 2019-ի կանխատեսումների մասին, արժե նշել նաև այն, որ, ամենայն հավանականությամբ, գաղտնագրող ծրագրերը շատ ավելի հազվադեպ են օգտագործվելու զանգվածային գրոհներում»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի  սպառնալիքների հետազոտության վարչության ղեկավար Թիմուր Բիյաչուևը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար օգտատերերին խորհուրդ է տալիս հետևել մի շարք հիմնական կանոնների.

– մի անցեք փոստի և մեսենջերների կասկածելի հղումներով, եթե նույնիսկ դրանք ուղարկել են ձեր ծանոթները;

– կանոնավոր կերպով տեղադրեք ծրագրերի և օպերացիոն համակարգի նորացումները;

– բոլոր հաշվեգրերի  համար օգտագործեք բարդ և տարբեր գաղտնաբառեր;

– կանոնավոր կերպով ստեղծեք կրիտիկական կարևոր տվյալների պահուստային կրկնօրինակներ;

– հավելվածներ տեղադրեք միայն պաշտոնական կայքերից և հավելվածներին տրամադրեք միայն այն գործառույթների հասանելիություն, որոնք իսկապես անհրաժեշտ են;

– կիրառեք հուսալի պաշտպանական լուծում, այդ թվում՝ մոբայլ սարքերում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46