Պաշտոնական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Հակոբ Արշակյանն ընդունել է ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին
14/12/2018 12:19
Կիսվել

Հակոբ Արշակյանն ընդունել է ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է բանկի աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաև նշել է, որ պատրաստ են նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով։

Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների, կապի, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության ոլորտներում բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կարևորվել է հատկապես «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը: Նշվել է, որ այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Դիմիտրի Գվինդաձեին ներկայացվել են ճանապարհային միջանցքի հարավային՝ Սիսիան-Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության մանրամասները։

Հակոբ Արշակյանն ընդգծել է,  որ Հյուսիս-հարավը ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանային կարևորագույն նշանակություն ունեցող ծրագիր է, որի կառուցումը թույլ կտա կարճ ճանապարհով Մերձավոր Արևելքի և Սևծովյան ավազանի միջոցով  ելք ապահովել դեպի եվրոպական երկրներ։ Նա նաև  հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ն իր ներդրումը  կունենա նաև կարևորագույն այդ ծրագրում։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93