Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Աննա Հակոբյանը Շվեյցարիայում մասնակցել է Թոփալյան վարժարանի ամանորյա հանդեսին
17/12/2018 14:40
Կիսվել

Աննա Հակոբյանը Շվեյցարիայում մասնակցել է Թոփալյան վարժարանի ամանորյա հանդեսին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Անահիտ Հարությունյանի, շվեյցարահայ բարերար և գործարար Վահե Գաբրաշի, Ճարտարապետ Իռմա Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր: Աննա Հակոբյանին պատմել են հուշահամալիրի կառուցման պատմությունը, այն դժվարությունները, որոնց միջոցով անցել է համայնքը մինչ բացումը և այն խորհուրդը, որ կրում է հուշահամալիրը:  Աննա Հակոբյանը նախ շնորհակալություն է հայտնել գործադրված ջանքերի համար և խոստովանել, որ տպավորված է հուշահամալիրից, քանի որ այն առանձնանում է իր տեսակով, դիզայնով և պատմությամբ:

Այցի հաջորդ կանգառը Ժնևի հայկական Թոփալյան վարժարանն էր, որտեղ Աննա Հակոբյանը մասնակցել է դպրոցի սաների ավարտական հանդեսին: Վարժարանի տնօրեն, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը ներկայացրել է հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեությունը՝ հավելելով, որ ոչ միայն Ժնևի այլև հարևան Ֆրանսիայի մի շարք քաղաքների հայ մանուկները վարժարանի շնորհիվ սովորում են մայրենի լեզվով գրել և կարդալ:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին և ուսուցչական կազմին հայրենանվեր գործունեության համար, Աննա Հակոբյանը նշել է, որ վարժարանը կատարում է ամենակարևոր առաքելությունը՝ հայ մանուկներին սովորեցնում է մայրենի լեզու և կապում հայրենիքի հետ:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանն այցելել է նաև Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպանատուն, ծանոթացել դեսպանատան առօրյային:

Այցի ավարտին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Ժնևում տպագրվող «Արձագանք» թերթին, խոսել Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին ունեցած իր ապրումներին, Հայաստանում կնոջ դերի բարձրացման ինչպես նաև իր գործունեության մասին:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48