Նիկոլ Փաշինյան․ Սպառողների համար գազը չի թանկանա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook Live-ի միջոցով մանրամասներ է ներկայացրել գազի գնի շուրջ ՌԴ հետ ընթացող բանակցությունների մասին։
Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Գազպրոմի կողմից Հայաստան մատակարարվող գազի գինը կթանկանա, սակայն ՀՀ ներքին կարգավորումների շնորհիվ սպառողների համար այն առայժմ կմնա նույնը։ Վարաչպետի պաշտոնակատարը նշել է, որ նման սխեմայի գործարկման արդյունքում նոր պարտքեր չեն կուտակվի և Ռուսաստանին նոր ակտիվներ չեն փոխանցվի։
Մանրամասները տեսանյութում։