Տնտեսական

USD BUY - 385.50+0.50 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 75.22+1.12 WTI - 71.60+1.09
COMEX:  GOLD - 2744.20-0.12 SILVER - 32.61-0.97
COMEX:  PLATINUM - 992.10-1.56
LME:  ALUMINIUM - 2620.00+0.77 COPPER - 9696.50+1.32
LME:  NICKEL - 16007.00+0.40 TIN - 32150.00+1.34
LME:  LEAD - 2033.00-1.00 ZINC - 3035.50-1.11
FOREX:  USD/JPY - 152.42+0.16 EUR/GBP - 1.0877-0.12
FOREX:  EUR/USD - 1.0877-0.12 GBP/USD - 1.2953-0.25
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41794.60-0.61 NASDAQ - 18179.98-0.33
STOCKS US: S&P 500 - 5712.69-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 38474.90+1.11 TOPIX - 2664.26+0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 21006.97+2.14 SSEC - 3386.99+2.32
STOCKS EUR:  FTSE100 - 8184.24+0.09 CAC40 - 7371.71-0.50
STOCKS EUR:  DAX - 19147.85-0.56
05/11/2024  CBA:  USD - 387.24+0.15 GBP - 502.68+1.05
05/11/2024  CBA:  EURO - 421.90-0.07
05/11/2024  CBA:  GOLD - 34145.52-7.93 SILVER - 408.86+0.66
Վահագն Չախալյան. Հայաստանը չունի այլ ճանապարհ քան մրցունակ, արդիական, զարգացած, բայց միևնույն ժամանակ ազգային պետություն դառնալը
24/01/2019 17:50
Կիսվել

Վահագն Չախալյան. Հայաստանը չունի այլ ճանապարհ քան մրցունակ, արդիական, զարգացած, բայց միևնույն ժամանակ ազգային պետություն դառնալը

Լրացավ իմ՝ բանտից դուրս գալու 6-րդ տարին…

Ազատության 6 տարիները դժվար էին և հակասական, խոստովանեմ՝ երբեմն առավել դժվար  քան բանտում անցկացրած օրերը:

Թե անազատության և թե ազատության մեջ գտվելու ժամանակ չկորցրի պայքարելու ձգտումս, իսկ ոգիս և կամքս է՛լ ավելի ամուր դարձան:

Կյանքի այդ շրջանի միակ ափսոսանքս ընտանիքից, մտերիմներից, հարազատներից ու ընկերներից հեռու լինելն էր:

Մտքումս ունենալով հայրենի Ջավախքն ու  հարազատ ջավախահայությանս՝ թեկուզ և բանտում գտնվելով, իմ ծննդավայրի առօրյա  կյանքն ու խնդիրները երբեք չեն վրիպել իմ ուշադրությունից:

Այսօր էլ համոզված եմ, որ Վրաստանի առաջընթացը ուղղակիորեն պայմանավորված է կայուն և հզոր Ջավախքով։

Ցանկանում եմ երկու խոսք ասել նաև հայկական արժեքների պահպանության «Կամք» նախաձեռնության մասին, որի գործունեության  մեկնարկը տրվել է 2018 թվականի հոկտեմբերից։

Այդ ժամանակահատվածից «Կամք»-ը թիրախավորել է պայքարել նախևառաջ քրիստոնեական արժեքների ոտնահարման,  աղանդների և օտարազգի ավանդույթների քարոզչության  և դրանք մեր հասարակությունում ներդրման ուղղությամբ, ինչպես նաև հակապետական և ապազգային արժեքների քարոզչության դեմ, քանի որ, դրանք հարվածում են մեր ազգային ինքնությանը, պատմական արմատներին և լրջագույն մարտահրավեր են մեր ազգային անվտանգությանը:

Կարևորել ենք նաև պայքարը պատմամշակութային գանձերի և ռեսուրսների, հայկական բնաշխարհի ոչնչացման, ինչպես նաև հայոց լեզվի աղավաղման դեմ, քանի որ դրանց ոչնչացման կամ ավերման պարագայում օտարի աչքում այլևս կկորցնենք մեր ազգային դեմքն ու դիմագիծը։ Մեծ նշանակություն ենք տալիս նաև Հայաստանում արատավոր երևույթների դեմ պայքարին, մասնավորապես կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահմանը, ինչպես նաև Հայաստանից արտագաղթի դրդապատճառների վերացմանը։ Այս երևույթների դեմ պայքարը, իհարկե, կարճաժամկետ կտրվածքով չենք կարող դիտարկել, քանի որ դրանց «արմատները» խորն են, բայց իհարկե համապատասխան կամքի և պատասխանատվության ցուցաբերման պարագայում ամեն ինչին էլ հնարավոր է հասնել։

Իմ գործունեության տրամաբանական շարունակությունը նոր շրջափուլի մեկնարկն է, որի գաղափարախոսական առանցքը ազգային պետությունն է: Պայքարի այս շրջանը միաժամանակ իր մեջ ներառելու է ինքնաճանաչման, հայրենաճանաչման և աշխարհաճանաչման գործընթաց:

Ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կյանքում ունի իր առաքելությունը: Իմ կյանքի իմաստը պետությանը և հայրենիքին ծառայելն է, այն աշխատավոր և տաղանդավոր ժողովրդին, որի զավակը նաև ես եմ:

Դժվարությունները ոչ թե կոտրում, այլ կոփում են մարդու կամքը, հավատն ու համոզմունքը: Հաղթում է նա, ում համար վճռականությունն ու համառությունը սկզբունք են, բարոյականությունն ու արդարամտությունը՝ կյանքի կենսակերպ, իսկ հայրենասիրությունը ոչ թե գեղեցիկ խոսքեր կամ ականջահաճո ելույթներ, այլ՝ հոգեվիճակ ու առօրյա ապրելակերպ:

Ուստի՝ պայքարը թևակոխում է նոր շրջան, որտեղ բացարձակ առաջնայնությունն է լինելու է մեր հայրենիքի անվտանգությունը, ժողովրդի բարեկեցությունը, ազգային-ավանդական արժեհամակարգի և քրիստոնեական մշակույթի պահպանումն ու ամրապնդումը:

Հանրային կյանքի կազմակերպման, մեր ժողովրդի քաղաքական ինքնության արդիականացման, աշխարհասփյուռ հայության մարդկային, ֆինանսական, կրթական, տնտեսական, քաղաքական, հոգևոր և մշակութային ռեսուրսը իրապես ծառայեցնելն է Հայաստանի Հանրապետության: Մյուս կողմից սփյուռքը չի կարող կենսունակ լինել առանց Հայաստանի Հանրապետության։

Հայաստանը չունի այլ ճանապարհ քան մրցունակ, արդիական, զարգացած, բայց միևնույն ժամանակ ազգային պետություն դառնալը:

Ինձ համար խորհրդանշական այս օրը նաև, ինչ-որ իմաստով հայացք է դեպի անցյալ՝ ուրվագծելով ապագայի իմ նպատակները, որի վերջնարդյունքը հայության և յուրաքանչյուր հայ մարդու հզոր Հայաստան ունենալու երազանքն է:

Վահագն Չախալյան

05/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.24
+0.15
Եվրո (EUR)
421.90
-0.07
Ռուբլի (RUR)
3.97
+0.06
Լարի (GEL)
141.99
+0.25
34145.52
-7.93
Արծաթ
408.86
+0.66