Գեղամ Գևորգյանը կմասնակցի «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» համաշխարհային ցուցահանդեսին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու «Մրգի լոգիստիկա. Բեռլին 2019» թարմ մրգերի և բանջարեղենի համաշխարհային ամենամյա ցուցահանդեսին, որին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի սեփական տաղավարով:
Այս հեղինակավոր ցուցահանդեսը կազմակերպվում է 1993 թվականից, որտեղ ամեն տարի իրենց գյուղատնտեսական արտադրանքն են ներկայացնում ավելի քան 3000 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից, շուրջ 78 000 առևտրային կազմակերպություններ մասնակցում են՝ որպես այցելուներ։