Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Կառավարությունն ընդունելու է պարգևավճարների միասնական ու կանխատեսելի մոտեցում
07/02/2019 20:36
Կիսվել

Կառավարությունն ընդունելու է պարգևավճարների միասնական ու կանխատեսելի մոտեցում

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են պարգևավճարների հետ կապված հարցերը, այդ ուղղությամբ ճիշտ լուծումների գալու հնարավորությունները: 

«Այս ձևաչափն առավել շատ աշխատանքային կարգով էր, նպատակն էր հանգել ճիշտ լուծումների: Պատգամավորների մոտ անհանգստություն կար այդ խնդրի առումով, հարցը պարգևավճարների չափը չէ, այլ ավելի կոնցեպտուալ խնդիրների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում արդեն իսկ աշխատավարձի ֆոնդով 30 տոկոսի չափով պարգևավճարներ են նախատեսված: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ ինքը դեկտեմբերին ստացել է 5 մլն դրամ պարգևավճար՝ Ջանջուղազյանն ասաց, որ այդ գումարը միայն պարգևավճարը չէ, այլ աշխատավարձը, արձակուրդային վճարը և այլն: «5 մլն դրամն ընդհանուր համախառն վճարն է՝ աշխատավարձ, հարկեր և այլն: Ես հայտարարատու եմ և կարող եք տեսնել, որ 2017-ին և 2018-ին իմ վարձատրությունները տարբերվել են ընդամենը 10 տոկոսով»,- ասաց նա:

Ջանջուղազյանն ավելացրեց, որ կառավարությունն առաջիկայում ընդունելու է պարգևավճարների միասնական մոտեցում ցուցաբերող որոշում, որը գործընթացը կդարձնի կանխատեսելի ու թափանցիկ: Միաժամանակ, նախարարն ասաց, որ կառավարությունը շարունակելու է հնարավորություն ունենալ օպտիմալացման արդյունքում գոյացած միջոցները նույնպես ուղղել խրախուսմանը: «Մենք չենք առաջարկում ֆինանսներ կրճատել, սակայն օգտագործվող ֆինանսների դիմաց պետք է ստանալ համարժեք արդյունք: Միաժամանակ, ամրագրված է, որ չի կարող խրախուսման նպատակով աշխատավարձի ֆոնդից ավելի շատ միջոցներ օգտագործել»,- նշեց նախարարը: 

Անդրադառնալով նախորդ տարվա պարգևավճարներին՝ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում իրականացվել են միջոցառումներ, որոն արդյունքում գոյացել են լրացուցիչ միջոցներ, որտեղից էլ եղել են պարգևավճարները:

Հարցին, արդյոք չի քննարկվել պարգևավճարների փոխարեն աշխատավարձերը բարձրացնելու հնարավորությունը՝ նախարարը դրական պատասխան տվեց և հավելեց. «Չենք գնացել այդ ճանապարհով, քանի որ բազային աշխատավարձի ավելացումն ինչ-որ ժամանակ հետո դադարում է խթանման միջոց հանդիսանալ, իսկ պարգևավճարը հնարավորություն է տալիս լրացուցիչ խթաններ ստեղծել աշխատանքի համար: Երբ մարդը սովորում է իր միջոցների չափաքանակին՝ դա սկսում է այլևս չծառայել իր խթանմանը: Պարգևավճարներ ունենալու տեսակետը մասնավոր հատվածում ևս լայնորեն է կիրառվում»:a

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73