Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
Շարքային քաղաքացին հինգ տարի հետո 30-35%-ով ավելի բարձր եկամուտներ է ունենալու
08/02/2019 16:06
Կիսվել

Շարքային քաղաքացին հինգ տարի հետո 30-35%-ով ավելի բարձր եկամուտներ է ունենալու

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխությունն այն է, երբ բոլոր մարդիկ ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու և գործելու հնարավորություն: Այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե՝ կառավարության ծրագրում նշված 5 տոկոս տնտեսական աճը, արդյոք, հեղափոխակա՞ն է, և ի՞նչն է այս ծրագրում հեղափոխական՝ ինչպես նշում է վարչապետը:

«Այսինքն՝ տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսական կյանքի  մասնակիցները, կառավարությունն այդ մեծ խաղի մեկ կարևոր կազմակերպիչը և մասնակիցն է և պարտավոր է անել այնպես, որ տնտեսավարող սուբյեկտների նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի, և աջակցություն ցուցաբերի: Դա շատ կարևոր փոփոխություն է և հեղափոխություն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Անդրադառնալով քննադատությանը, թե կառավարության նոր ծրագիրը նախորդի կրկնությունն է,  նախարարն ասաց. «Կարող է բովանդակային առումով շատ տարբերություններ չգտնեք, բայց շեշտադրումների տարբերություններ կգտնեք, կարևոր է, թե ինչպիսի շեշտադրումներ է կատարում կառավարությունը և այդ ուղղություններով ինչ քայլեր է անում: Հավասար մրցակցությունը, շուկաներ մուտքի ազատությունը և գործելու ազատությունները ոչ միայն խոսք են, այլև գործ, և դա պետք  է խորացվի, մենք չենք կարծում, որ բոլոր հարցերը լուծված են»:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կան բազմաթիվ ասված բաներ, որոնք արդեն իրականություն են: 

Անդրադառնալով գործազրկությանը՝ նա նշեց, որ եթե տնտեսական աճը միջինը հինգ տոկոս կլինի, դա նշանակում է, որ եթե արտադրողականությունը տնտեսության մեջ նույնիսկ չավելանա, ապա այդ աճը 17-18 հազար մարդու թույլ կտա աշխատանք ունենալ:

Խոսելով շարքային քաղաքացու վրա տնտեսական աճի անդրադարձի մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, թե քանի որ աճը լինելու է ավելի ներառական, ապա շարքային քաղաքացին հինգ տարի հետո 30-35 տոկոսով ավելի բարձր եկամուտներ է ունենալու, քան ունի այսօր:

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06