Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների
21/02/2019 13:16
Կիսվել

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47,78%-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43,92%։ Ադրբեջանում նման տեղային գրոհների  2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50,08%-ն այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46,97%, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 34,01% և 31,77%։ Այդ մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

2018 թվականին գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 35,06% համակարգիչներում, կոշտ սկավառակներում կամ հանովի կրիչներում, իսկ 2017 թվականին՝   36,8%-ում։

Տեղային սպառնալիք են համարվում այն օբյեկտները, որոնք համակարգիչ են թափանցել ֆայլերի կամ հանովի կրիչների (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ ի սկզբանե համակարգչում են հայտնվել ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։ Բացի այդ, վերոնշյալ վիճակագրական տվյալները ներառում են այն օբյեկտները, որոնք օգտատերերի համակարգչում հայտնաբերվել են հակավիրուսային ծրագրով համակարգի առաջին ստուգումից հետո։ Փորձագետները նշում են, որ, չնայած ամպային ծառայությունների հասանելիությանը և դրանց միջոցով համատեղ աշխատանքի հնարավորությանը, օգտատերերը շարունակում են ակտիվորեն օգտագործել հանովի կրիչներ։ Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար օգտատերերը պետք է հնարավորության սահմաններում խուսափեն հանովի կրիչներով աշխատանքից, և եթե դա խիստ անհրաժեշտ է, դրանք և ներբեռնվող բարդ ինստալյատորները (և ցանկացած այլ ֆայլ կամ արխիվ) միշտ պետք է ստուգել հուսալի հակավիրուսով։ Նաև անհրաժեշտ է համակարգչում անջատել հանովի կրիչներից ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52