Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 26/02/19
Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.41%-ով և կազմել 55.93 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.49%-ով և կազմել 65.58 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1329.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 15.84 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.19%-ով և կազմել 862.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 1899.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 6465.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2075.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.00%-ով և կազմել 12920.00 դոլար, անագի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 21660.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 2713.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 26057.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 2793.90 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 7549.30 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 11540.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 5238.72 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 7151.12 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 1193.07 կետ: