Տնտեսական

USD BUY - 381.00-0.50 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 444.00-1.50 EUR SELL - 448.50-0.50
OIL:  BRENT - 60.05+0.72 WTI - 56.38+0.75
COMEX:  GOLD - 4347.50+0.63 SILVER - 66.24+5.65
COMEX:  PLATINUM - 1986.20+3.81
LME:  ALUMINIUM - 2905.50+1.01 COPPER - 11737.00+1.25
LME:  NICKEL - 14392.00+0.90 TIN - 42275.00+3.05
LME:  LEAD - 1960.00+0.93 ZINC - 3073.50+1.05
FOREX:  USD/JPY - 155.74+0.55 EUR/GBP - 1.1739+0.03
FOREX:  EUR/USD - 1.1739+0.03 GBP/USD - 1.3364-0.31
STOCKS RUS:  RTSI - 1081.57-1.70
STOCKS US: DOW JONES - 47885.97-0.47 NASDAQ - 22693.32-1.81
STOCKS US: S&P 500 - 6721.43-1.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 49001.50-1.03 TOPIX - 3356.89-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25498.13+0.12 SSEC - 3876.37+0.16
STOCKS EUR:  FTSE100 - 9774.32+0.92 CAC40 - 8086.05-0.25
STOCKS EUR:  DAX - 23960.59-0.48
18/12/2025  CBA:  USD - 381.5-0.07 GBP - 509.42+0.6
18/12/2025  CBA:  EURO - 447.27-0.16
18/12/2025  CBA:  GOLD - 53258+210 SILVER - 808.85+36.23
Իրանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրին
27/02/2019 20:34
Կիսվել

Իրանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձանագրում է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն են եղել՝ հույս հայտնելով, որ Հայաստանի նոր կառավարության գործունեության ընթացքում ևս ականատես կլինեն այդ հարաբերությունների զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահն այս մասին ասել է Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Հանդիպման ընթացքում ձեռք են բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:

Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը  մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աաշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը»,- ասել է Ռոհանին:

Նա հավելել է, որ Հայաստանի և  Իրանի միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն` կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:  «Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի: Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրանէներգիայի դիմաղ խոշոր ծրագիր, նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին»,- նշել է Իրանի նախագահը:

Նա ընդգծել է, որ մյուս թեմաներից մեկը, որն ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: «Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ: Անդրադարձել ենք  նաև գյուղատնտեսության ոլորտոին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասպահության ոլորտում գործակցություն»,- ասել է Իրանի նախագահը:

ՀՀ վարչապետի հետ քննարկումների մյուս թեման վերաբերել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: «Հաշվի առնելով մեր միջև լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու ուղղությամբ կապերը: Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրանէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համգործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:

Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարևոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչև միջկկառավարական նիստը»,- եզրափակել է Հասան Ռոհանին:

18/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.5
-0.07
Եվրո (EUR)
447.27
-0.16
Ռուբլի (RUR)
4.7664
+0.0199
Լարի (GEL)
141.62
+0.01
53258
+210
Արծաթ
808.85
+36.23