Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 27/02/19
Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.77%-ով և կազմել 56.92 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.95%-ով և կազմել 66.20 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.68%-ով և կազմել 1320.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.38%-ով և կազմել 15.78 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.78%-ով և կազմել 869.40 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.18%-ով և կազմել 1921.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.45%-ով և կազմել 6494.00 դոլար, կապարի գինն աճել է 1.95%-ով և կազմել 2116.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.23%-ով և կազմել 12950.00 դոլար, անագի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 21575.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.03%-ով և կազմել 2741.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 25985.16 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 2792.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 7554.51 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 11487.33 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 5225.35 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 7107.20 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 1191.01 կետ: