ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՀՄՀ-Հայաստանից հայտնում են , որ հունիսի 4-ին հիմնադրամի ուշադրության կենտրոնում Արմավիրի մարզում իրականացվող աշխատանքներն էին, մասնավորապես` Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում իրականացված բարելավումները:
Արտագնա այցելությունը գլխավորում էր ՀՄՀ-Հայաստանի գլխավոր իրավախորհրդատու Նորա Մարտիրոսյանը: Այս անգամ այցելության մասնակիցները հիմնականում ակնատես եղան Բարձրաժեք գյուղատնտեսության ուղղությամբ գրանցված արդյունքներին: Ծրագրի շնորհիվ Արմավիրի մարզի մի շարք շահառուներ ձեռք էին բերել ջերմատներ, կամ վերանորոգել էին դրանք, որոնք այժմ ծառայում են որպես սերմերի եւ բանջարեղենի սածիլների արտադրության կենտրոններ: Ի թիվս այս ամենի, Գրիբոյեդով համայնքի բնակիչ Սիմոն Ջամալյանի ջերմատանը տեղադրվել էր կաթիլային ոռոգման համակարգ, որն ի դեպ Հայաստանում առաջացրել է մեծ հետաքրքրություն` որպես գյուղատնտեսական գործունեությունը բարելավման նոր մեթոդ:
ՀՄՀ աշխատակիցները մասնակցեցին նաեւ Բարձրաժեք գյուղատնտեսություն թեմայով դասընթացին, որն անցկացվում էր մարզի Խորունք համայնքում: