ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՉՈՐՍ ԵՐԿՐՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹ
Պարսից ծոցի չորս երկրներ` Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը և Քաթարը, ստորագրել են միասնական արժույթի ստեղծման համաձայնագիր: Այս համաձայնագիրը նախատեսում է մինչև այս տարվա վերջ արժութային խորհրդի ստեղծում, որի գործունեության գլխավոր նպատակը կլինի այս երկրների միջև արժութային հարաբերությունների կարգավորումը և վերահսկողությունը: Նախատեսվում է նաև Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Պարսից ծոցի Կենտրոնական բանկի ստեղծում:
Հիշեցնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները այլևս չի հանդիսանում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ և չի մասնակցի արաբական միասնական արժույթի ստեղծման գործընթացին: