PORSCHE-Ն ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՐԱԲ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Սպորտային մեքենաներ արտադրող եվրոպական խոշորագույն Porsche ընկերությունը կարող է ունենալ արաբ սեփականատեր: Քաթարի կառավարությունը քննարկում է ավտորատադրող եվրոպական Porsche ընկերությունում զգալի ներդրումներ կատարելու հնարավորությունը: Այժմ բանակցությունները Քաթարի կառավարության ներկայացուցիչների և Porsche ընկերության միջև արդեն ավարտված են, և վերջնական որոշումը կհրապարակվի մինչև ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջ: Նշենք, որ Porsche ընկերությունը, 12,5 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ իր պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, լրացուցիչ միջոցներ է ներգրավում: Ներկա դրությամբ ընկերությունը ներգրավել է 10,7 մլրդ եվրո: