ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԵՎ ՍԻԼՎԻՈ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ԿՔՆՆԱՐԿԵՆ «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտնել են, որ այս տարվա հունիսի 15-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բեոլուսկոնիի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն հուլիս ամսին իտալական Ակվիլա քաղաքում կայանալիք «Մեծ ութնյակի» համաժողովին առնչվող հարցեր: Կողմերը նախատեսում են նաև ռազմավարական կարևորության մի շարք հարցերի քննարկում, որոնք կերաբերում են համաշխարհային տնտեսության զարգացմանը: