Մաստերքարդի ակցիան առավել շահավետ է Կոնվերս Բանկի հետ
Մաստերքարդ պլաստիկ քարտերով գնումների դեպքում Կոնվերս Բանկի քարտապան հաճախորդները հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցել Մաստերքարդ վճարային համակարգի կողմից Walt Disney Studio Park ուղեգրի խաղարկությանը, այլև օգտվել Բանկի շահավետ առաջարկից՝ կուտակել Կոնվերս միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերների ցանցում:
«Կոնվերս Միավորների գաղափարը Բանկում ներդրվել է 2012թ. և դարձել Հայաստանի բանկային համակարգում հաճախորդների խրախուսման հաջողված նախագծերից մեկը: Բանկի ցանկացած հաճախորդ, կատարելով անկանխիկ գնումներ, վճարելով Կոնվերս Բանկի POS տերմինալներով, յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում է 1-1,5 Կոնվերս Միավոր , որոնք հետագայում կարող է փոխանակել աքսեսուարներով, զարդերով, խմիչք ով, այլ նվերներով»,- ասել են Բանկում՝ հավելելով, որ Կոնվերս միավորների և Բանկի գործընկերների մասին տեղեկատվությունը հասանելի է https://benefits.conversebank.am/hy/description/ և https://benefits.conversebank.am/hy/gifts/ հղումներով:
Mastercard միջազգային վճարային համակարգի ակցիայի կապակցությամբ նշվել է, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 14-ը ներառյալ կատարել գնումներ Mastercard և/կամ Maestro քարտերով,վճարել POS տերմինալներով ,հավաքել 8 վճարման՝ անդորրագիր(յուրաքանչյուրը՝ առնվազն 8000 դրամի), դրանք փոխանակել կինոյի 2 տոմսով և մասնակցել դեպի Disneyland Paris խաղարկությանը: Disneyland Paris ուղևորությունը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար(4 անձ):
Խաղարկությունը կկայանա ապրիլի 19-ին, իսկ հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով` Random Picker ծրագրի միջոցով:
Նշենք, որ Կոնվերս Բանկի և Mastercard վճարային համակարգի համագործակցությունը մեկնարկել է 2009 թ: Համագործակցության շրջանակներում իրականացվել են մեկ տասնյակից ավելի համատեղ նախագծեր և ակցիաներ, որոնցից վերջինի շրջանակներում՝ նախորդ տարի, Կոնվերս Բանկի հաճախորդների միջև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի 2 ուղեգիր է խաղարկվել:
Ակցիայի մանրամասները՝ www.mastercard.am կայքում կամ Կոնվերս Բանկի պաշտոնական կայք էջում՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/07/mastercard/ հղումով: