Աշխարհ

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ 9 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
08/06/2009 13:02
Կիսվել

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ 9 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության (International Air Transport Association, IATA) հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի ընթացքում ավիափոխադրումների ոլորտի ընկերությունների ընդհանուր կորուստները կարող են կազմել  9 միլիարդ դոլար: Ընկերակցությունը նաև վերանայել է իր կողմից հրապարակված 2008թ.-ի տվյալները, որոնց համաձայն անցյալ տարի ավիաընկերությունների կորուստները կազմել են ոչ թէ 8.5, այլ 10.4 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ 2008թ.-ի դեկտեմբեր ամսին IATA-ն 2009թ.-ի համար կանխատեսել էր վնասների 2.4 միլիարդ դոլար ցուցանիշը, 2009թ.-ի մարտին սույն թիվը փոխվեց և դարձավ 4.7 միլիարդ և դրանից երեք ամիս հետո IATA-ն արդեն հրապարակում է 2 անգամ ավելի մեծ թիվ:

IATA-ի ղեկավար Ջովանի Բիզինանին (Giovanni Bisignani), Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում տեղի ունեցող IATA համաժողովի ընթացքում նշել է, որ ոլորտում իրավիճակը չափազանց ծանր է: Բիզինանի խոսքերով` սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ավիափոխադրումների ոլորտի հասյութը կրճատվեց 7%-ով, այն ժամանակ ոլորտի վերականգնման համար պահանջվեց 3 տարի, այն էլ տնտեսական աճի տարիներ, իսկ այժմ կրճատումը կազմում է 15% և աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ է:

IATA-ի տվյալներով 2008թ.-ին ոլորտի ընկերությունների ընհանուր հասույթների ծավալը կազմել է 528 միլիարդ դոլար, 2007թ.-ին` 448 միլիարդ: 2009թ.-ին ավիաբեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 33.3%-ով, իսկ ուղևորափոխադրումների ծավալը` 8%-ով, մինչև 2.06 միլիարդ ուղևոր: Բիզինիանիի կարծիքով ավիափոխադրումների ոլորտը վնասներ կկրի առնվազն մինչև 2011թ.-ը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69