Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կառավարությունը կյանքի կկոչի միջազգային փորձաքննության եզրակացությունը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին
28/03/2019 12:25
Կիսվել

Կառավարությունը կյանքի կկոչի միջազգային փորձաքննության եզրակացությունը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեից 300 հազար դոլար գումար է հատկացրել միջազգային հեղինակավոր ընկերությանը Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին:

«Փորձաքննությունը տալու է մի հարցի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի ե՞ն, թե՞ կառավարելի չեն, ընդունելի ե՞ն, թե՞ ընդունելի չեն: Ես սա ասում եմ պարզ: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, ծրագիրը կաշխատի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ խնդիրը մի փոքր ձգձգվել է: Նրա խոսքով խնդիրը ձգձգվել է նաև այն պատճառով, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ըստ էության, հրաժարվել է համագործակցել կառավարության հետ: «Եթե դուք հիշում եք, ես գնացի Ջերմուկ, հավաքեցի բոլորին, ասացի, ժողովուրդ ջան, եկեք եռակողմ աշխատենք, որ գանք փաստերի վրա հիմնված եզրակացությունների: Իմ խնդիրը ի՞նչն է, որ ես չունեմ որևէ հենք, որի վրա որոշում կայացնեմ, որովհետև մեր մասնագետներն էլ են ընդունում, կառավարությունն էլ է ընդունում, բնապահպանության նախարարությունն էլ է ընդունում, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում  կան բացեր, կան խոցեր: Ես հրավիրել եմ բնապահպանության նախարարին, հարց եմ տվել՝ հիմա այս ՇՄԱԳ-ը կա, Դուք անձամբ երաշխավորում ե՞ք, որ այն, ինչ այստեղ գրված է ճիշտ է, նա ասել է՝ ոչ, ես չեմ կարող երաշխավորել: Հետևաբար, առաջացել է անհրաժեշտություն հրավիրել փորձաքննություն, որը կլինի մեր գործելու հիմքը: Ես չեմ ուզում, չեմ կարող մոտավորապեսով կամ աչքաչափով որոշում կայացնել: Ինչ որ կլինի այդ եզրակացության մեջ, կառավարությունն այն կյանքի կկոչի», – եզրափակեց վարչապետը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52