Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 106.28+2.30 WTI - 100.73+2.05
COMEX:  GOLD - 5001.00-1.02 SILVER - 79.00-2.36
COMEX:  PLATINUM - 2039.20-0.14
LME:  ALUMINIUM - 3439.50-0.51 COPPER - 12780.50-2.01
LME:  NICKEL - 17266.00-2.41 TIN - 47059.00-5.21
LME:  LEAD - 1907.50-1.47 ZINC - 3296.00-0.39
FOREX:  USD/JPY - 159.27-0.28 EUR/GBP - 1.1423+0.06
FOREX:  EUR/USD - 1.1423+0.06 GBP/USD - 1.324+0.14
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
Մինսկում ներկայացվել է Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 19) նախապատրաստական ընթացքը
29/03/2019 17:16
Կիսվել

Մինսկում ներկայացվել է Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 19) նախապատրաստական ընթացքը

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուի Հայաստան կատարած աշխատանքային այցից հետո ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը դաշինքի ղեկավարի հետ մեկնել է Մինսկ՝ մասնակցելու կառույցի տարեկան ժողովին։

Այցի առաջին օրը Բելառուսում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Եսայանի աջակցությամբ հանդիպումներ են կայացել Բելառուսի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Թվային բիզնեսի կոնֆեդերացիայի (անդամակցում է 6 ՏՏ ասոցիացիա) նախագահ Վլադիմիր Բասկոյի հետ հանդիպմանը ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպման ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, մասնակցության հայտ ներկայացրած երկրների ցանկը, խոսնակների հետ քննարկվող թեմաները և այլն։ Ալեքսանդր Եսայանի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։ «Business Angels» ցանցի նախագահ Վալերի Աստրինսկու հետ հանդիպմանը նույնպես քննարկվել են ՏՏ համաշխարհային համաժողվի մասնակցության և երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բելառուսցի գործընկերներին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ ոլորտի աշխարհի խոշորագույն միջոցառմանը։

Այցի երկրորդ օրը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, որն ի պաշտոնե Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի խորհրդի անդամ է, խորհրդի նիստում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպման աշխատանքները, կառավարության աջակցությունը՝ միջոցառումը բարձր մակարդակով հյուրընկալելու վերաբերյալ։

Նախատեսված է նաև հանդիպում Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։  «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10