Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահն առաջակում է թանկարժեք իրերի վաճառքով զբաղվողներին թույլ տալ գործել շրջանառության հարկման դաշտում
01/04/2019 19:47
Կիսվել

ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահն առաջակում է թանկարժեք իրերի վաճառքով զբաղվողներին թույլ տալ գործել շրջանառության հարկման դաշտում

Թանկարժեք իրերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողները Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով այլևս չեն կարող գործել արտոնագրային հարկման դաշտում: Փոքր և միջին ձեռնարկատերերի համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանն առաջարկում է թույլ տալ դրանց գործել շրջանառության հարկի ռեժիմում` վճարելով 1.5-2 տոկոս շրջանառության հարկ` առանց շեմի սահմանափակման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանն ասաց Ավագյանը:

« Հարկային օրենսգրքի փաստաթուղթն իր առաջ խնդիր է դրել հարկային ռեժիմները կրճատել, մասնավորապես արտոնագրային վճարը վերացնել: Մենք ունենք ՓՄՁ-ների մի խոշոր խումբ, որոնք զբաղվում են թանկարժեք իրերի արտադրությամբ և վաճառքով, մասնավորապես ոսկու շուկայում գործունեության ծավալող տնտեսվարողները: Հաշվի առնելով, որ հումքից սկսած մինչ պատրաստի արտադրանքի շուկան այդքան էլ հստակ չէ, նրանց համար սահմանվել էր արտոնագրային վճար: Այս պահին ոսկու շուկաներում գործող տնտեսվարողները վճարում են հաստատագրված վճար` արտոնագրային հարկ՝ իրենց զբաղեցրած վաճառասեղաններից: Հիմա, երբ այդ հարկատեսակը հանվում է, այդ խնդրին ենք առնչվում, որին առնչվել են 2014-2015թթ, քանի որ նրանք վաճառում են թանկարժեք իրեր և նրանց շրջանառությունը շատ արագ մոտենում է 115 մլն դրամի շեմին, և նրանք հայտնվում են ավելացված արժեքի հարկի դաշտում»,-ասաց Ավագյանը:

Նա նշեց, որ առաջարկում են, որ տվյալ ոլորտին թույլ տան աշխատել շրջանառության հարկի ռեժիմում` վճարելով 1.5-2 տոկոս շրջանառության հարկ` առանց շեմի սահմանափակման: Նրա խոսքով՝ ոսկու շուկայում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ գործակալական եկամուտ է լինում, այսինքն` վաճառողը ոսկերչին կարող է պատվեր տալ և իրար հետ հավաքական մեկ ապրանք ունենան,և արդյունքում իր եկամուտը լինի այդ գործակալական միջնորդական վճարը: Ավագյանը նկատեց, որ շրջանառության հարկի ռեժիմը թույլ չի տալիս հարկել գործակալական վճարը, այլ շրջանառություն է դիտվում զարդի վաճառքը: Նա կարգավորման կարիք տեսավ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52