
2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 12 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Օտարերկրյա ներդրումների վերահսկողության պետական հանձնաժողովի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2009թ. առաջին եռամսյակում, համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, Ռուսաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը դրսևորել է անկման միտում և կազմել 12 մլրդ դոլար, ինչը, այնուամենայնիվ, թույլ է տալիս ենթադրել, որ օտարերկրյա ներդրողների մոտ պահպանվել է վստահությունը Ռուսաստանի տնտեսության երկարաժամկետ կայունության նկատմամբ: