Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է գերմանական «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը
07/05/2019 20:19
Կիսվել

Նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է գերմանական «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող «Fraunhofer» կազմակերպության նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն, դոկտոր Յենս-Գյունտեր Նոյգեբաուերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ անչափ կարևոր է համարում գերմանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ծրագրերում և գործընկերային նոր հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։

Հակոբ Արշակյանը «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականը, տեղեկացրել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին։

Նախարարը ընդգծել է տեխնոլոգիական ոլորտում հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, անդրադարձել կրթական այն ծրագրերին, որոնք ուղղված են ոլորտի բարձրակարգ կադրեր պատրաստելուն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դպրոցական ծրագրերում շախմատի դասավանդմանը, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռոբոտաշինության միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հայ պատանիների նվաճումներին:

Հակոբ Արշակյանը կարևորել է նաև տեխնիկական բուհերում որակյալ մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլերը, տեխնոլոգիական ընկերությունների կողմից բուհերում գիտահետազոտական լաբորատորիաներ ունենալու անհրաժեշտությունը։

Նախարարն անդրադարձել է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում արտասահմանյան ընկերությունների կողմից մասնաճյուղեր բացելուն ուղղված պետական քաղաքականությանը։

Դոկտոր Յենս – Գյունտեր Նոյգեբաուերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք Հայաստանում գտել են այն հետաքրքիր գործընկերներին, որ փնտրում էին տեխնոլոգիական ոլորտում։ Նա ընդգծել է, որ հավատում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հաջողությանը և պատրաստ են համագործակցելու։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Fraunhofer»-ի հետ գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության և մեքենաշինական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու տարբերակները։

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04