Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայկական Pinngle ստարտափը $12 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել
08/05/2019 19:57
Կիսվել

Հայկական Pinngle ստարտափը $12 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել

Pinngle-ի մասնավոր մարկետինգի ծրագիրն ապահովել է 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում` իր ընկերության գործարկման և միջազգային ընդլայնման համար: Հայաստանում հիմնված Pinngle-ն ավելի քան երեք միլիոն օգտատեր ունի։ Այն տալիս է անվճար հաղորդագրություններ, ձայնային և տեսազանգեր կատարելու հնարավորություն։ Այն կարող է գործել այնպիսի վայրերում, որտեղ նման տիպի ծրագրերը արգելափակված են, ինչպիսիք են ինտերնետ-ցենզուրա ունեցող երկրները:

Pinngle-ը կօգտագործի ֆինանսավորումը` բարելավելու իր օգտատերերի փորձը, սպասարկման կայունությունը, ինչպես նաև կավելացնի նոր առանձնահատկություններ: Գործադիր տնօրեն Գեղամ Ազատյանը նշում է. «Ներդրումների ներկա թրենդերին հետևելով, կարելի է ասել, որ VoIP տիպի ծրագրի համար սա բավականին մեծ գումարի ներդրում է: Բայց դա ապացուցում է, որ մեր առանձնահատկությունները և արժեքները մեծ մրցակցային ներուժ ունեն»:

Pinngle-ը հայտարարում է, որ պլանավորում է «աշխատել բառացիորեն ամենուր», ցուցաբերել լավ աշխատունակութուն անգամ վատ կամ սահմանափակ ինտերնետի հասանելություն ունեցող վայրերում: Pinngle-ը ունի հնարավորություն հաղթահարել զանգի արգելափակումը՝ ինտերնետի գրաքննության տեսակը, որը հաճախ օգտագործվում է այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքը եւ Լատինական Ամերիկան: Pinngle-ը այն եզակի messenger-ներից է, որը կարող է կայուն պահպանել զանգի որակը դանդաղ ինտերնետ կապերով, ներառյալ 2G ցանցերը:

Հավելվածը պաշտպանում է օգտատերերի տվյալները: Pinngle-ը չի վաճառում կամ պահում ոչ մի ինֆորմացիա օգտատերերի մասին, և պնդում է, որ դա երբեք չի լինի:

Pinngle-ի առանձնահատկությունները ներառում են HD վիդեոչատ և «callback» կատարելու ֆունկցիա` օֆֆլայն զանգեր կատարելու համար: Բացի անձնական չաթի հնարավորությունից, հավելվածը տալիս է հետևորդների հետ կոնտենտով կիսվելու հնարավորություն:

Pinngle Messenger-ը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում, կան հավելվածի Windows, Linux և Mac Desktop տարբերակները:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52