Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Ժողովուրդ. ՀՀ-ում ոչխարի գլխաքանա­կը տարեցտարի նվազում է. նախորդ տարի արտահանվել է 12,110 գլուխ մանր եղջերավոր կենդանի
14/05/2019 11:15
Կիսվել

Ժողովուրդ. ՀՀ-ում ոչխարի գլխաքանա­կը տարեցտարի նվազում է. նախորդ տարի արտահանվել է 12,110 գլուխ մանր եղջերավոր կենդանի

«Հայաստանում ոչխարի գլխաքանա­կը տարեցտարի պակասում է: Այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին՝ 660 հազար 100, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 638 հազար 257 գլուխ: Չնայած այս պաշտոնական թվերին՝ Գյուղատնտե­սության նախարարության անասնա­բուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը համոզված է, որ ոչխարի գլխա­քանակի պահանջված չափը «կայու­նանում է»:

«Ներկայումս քննարկվում է ոչխարաբուծությունը զարգացնելու վե­րաբերյալ ծրագիր: «Տոհմաբուծարան­ների ստեղծման ծրագիր ենք մշակել, որը կառավարության կողմից հավանու­թյան է արժանացել: Բացի այդ, Հայաս­տանում արոտները հիմնականում կտրտված են և հարմարեցված ոչխա­րաբուծությանը: Բայց մեծ ակտիվու­թյուն է նկատվում տնտեսվարողների կողմից», – նկատեց Լ. Տեր-Իսահակյանը՝ հավելելով, որ Հայաստանից այս տարեսկզբից մինչև մայիսի 10-ի դրու­թյամբ արտահանվել է շուրջ 8500 գլուխ մանր եղջերավոր կենդանի:

Նկատենք, որ 2018 թվականի ընթաց­քում Հայաստանից արտահանվել է 12 հազար 110 գլուխ մանր եղջերավոր կենդանի:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դե­պի հարևան Իրան, հայկական շուկա­յում առաջացավ գառան մսի դեֆիցիտ և ահռելի գնաճ:

Արդյունքում Հայաս­տանում կտրուկ նվազեց ոչխարի գլ­խաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչ­խարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Ի դեպ, այսօր էլ ոչխարի մսի գինը բավականին թանկ է՝ անցնում է 4 հազար դրամը», – գրում է Ժողովուրդ օրաթերթը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11