2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով
2019թ. հունվար-ապրիլ ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:
Այսպես, հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 4․5%-ով, շինարարությունն աճել է 8%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 9․8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 17%:
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 573,649.4 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 886,751.6 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 575,503.9 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 68,203.2 մլն ՀՀ դրամ: