Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Ալեքսանդր Եսայան. Հայաստանում ՏՏ ոլորտը տնտեսության ամենակայուն աճող հատվածներից է՝ տարեկան միջինը 25%
29/05/2019 11:48
Կիսվել

Ալեքսանդր Եսայան. Հայաստանում ՏՏ ոլորտը տնտեսության ամենակայուն աճող հատվածներից է՝ տարեկան միջինը 25%

Հայաստանը հոկտեմբերի 6-9-ին  կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այն իր մեծությամբ նախորդ տարի Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Հայաստանում կայանալիք երկրորդ խոշոր միջազգային միջոցառումն է: Հազարավոր մասնագետներ, հարյուրավոր լրագրողներ մի քանի տասնյակ երկրներից հայտնել են իրենց ցանկությունը ներկա գտնվելու համաշխարհային այս հավաքին:

«Արմենպրես»-ը ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանի հետ  «Նուվել դ՛Արմենի»-ի  հարցազրույցը հրապարակում է Հանրային հեռուստաընկերության լրագրող, «WCIT-2019» ֆրանկոֆոն երկրների հետ հաղորդակցման և ԶԼՄ ղեկավար Հասմիկ Առաքելյանի, ինչպես նաև WCIT-2019 հանրային կապերի ղեկավար Արմինե Ուդումյանի աջակցությամբ:

«Նուվել դ՛Արմենի» ամսագրի հարցերին պատասխանել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Խնդրեմ` ներկայացրեք այսօր Հայաստանում ՏՏ ոլորտի վիճակը, տվյալներ:

Հայաստանում ՏՏ ոլորտը տնտեսության ամենակայուն աճող հատվածներից է՝ տարեկան միջինը 25 տոկոս։ Կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության գերակա ուղղություն, երկրի օրենսդրությունը նպաստավոր է ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ոլորտում ստարտափների խթանման ուղղությամբ: Հայաստանն այսօր ՏՏ-ի արագ զարգացման հարթակ է:

Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները կազմում են երկրի ՀՆԱ-ի 3,3 տոկոսը։ Հայաստանում զարգացած են ճարտարագիտությունը, ֆիզիկան, մաթեմատիկան, ինֆորմատիկան։

Հայաստանը ծով կամ բնական անսահմանափակ ռեսուրսներ չունի, սակայն դեռևս խորհրդային ժամանակներից զարգացած գիտություն և հետազոտական մեծ կարողություններ ունի: Այստեղ մի շարք համաշխարհային ընկերություններ են գործում: Երբ նայում ենք օտարերկրյա ընկերությունների գործունեության արձագանքները, ինչպես օրինակ, «Vmware», «Synopsys», «National Instruments», «Oracle» և այլն, մասնագետ/արդյունք հարաբերակցությամբ Հայաստանը շատ դեպքերում առաջատար է աշխարհում։ Եվ այսօր ճիշտ չէ ասել, թե Հայաստանն էժան աշխատուժի երկիր է, մենք ասում ենք՝ Հայաստանն արդյունավետ աշխատուժի երկիր է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի համար։

Վերջին տարիներին մենք նաև նկատում ենք, որ օտարերկրյա ընկերությունների համար լինելով արտապատվիրման (outsource) երկիր, Հայաստանն արդեն իրեն դիրքավորում է որպես ինքնուրույն, աշխարհի մասշտաբով արագ աճող ու հեղինակություն վաստակող ՏՏ ընկերությունների երկիր։

Պարոն Եսայան, խնդրեմ` ներկայացրեք Ձերանցած ճանապարհի մի մասինտեղեկություններ:

Գործունեությունս սկսել եմ 1999 թվականից, եղբորս հետ, անմիջապես դպրոցից հետո։ Հայաստանում առաջին ինտերնետ ակումբը մենք ենք բացել, երբ երկրում ինտերնետից օգտվողների քանակը մատների վրա կարելի էր հաշվել։ Կարապի լճի շրջակայքում էր։ Հետո բացեցինք, երկրորդը, հետո բացեցինք միջազգային հեռախոսապի ծառայություն․․․։ Քանի որ երկրում ինտերնետ հասանելիությունը խնդիր էր, որոշեցինք զարգացնել ոլորտը և 2006 թվականին, երբ «ԱրմենՏելի» բաժնետոմսերը ձեռք բերեց «Բիլայնը», վերացավ մենաշնորհը, ոլորտը թռիչքաձև զարգացում ապրեց։ Մենք էլ մյուս ընկերությունների հետ շուկա մտանք, սկզբում փոքր, հետո հաստատուն քայլերով առաջ գնացինք, ստեղծեցինք հեռահաղորդակցության առաջատար օպերատորներ կազմակերպություն։ Սկսեցինք 7 հոգով, հիմա ունենք 1700 աշխատակից։

Բացի այն, որ մեր ընկերության գործունեությամբ ինտերնետը զարգացավ Հայաստանում, այսօր այն օգտագործելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, իր տրաֆիկով մեծ ազդեցություն ունի նաև տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է հասարակական գործունեությանը, արդեն 4 տարի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահն եմ, այն ընտրովի պաշտոն է, ուրախ եմ, որ 1,5 ամիս առաջ նորից վստահեցին այս կարևոր աշխատանքը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին, ներկայացնում է ՏՏ համայնքի շահերը, համախմբում է Հայաստանի ՏՏ ոլորտը։ Կազմակերպում է ոլորտի խոշորագույն միջոցառումները Հայաստանում՝ «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև օտարերկրյա ընկերություններ, նորարարական և գործարար համաժողովներ, իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ» ծրագիրը, ռոբոտաշինության զարգացմանն ուղղված նախագծեր և այլ ծրագրեր: Միությունը նաև արտագնա հավաքներ է իրականացնում։ ԱՏՁՄ-ն այս տարի կթարմացնի երկրի թվային զարգացման ռազմավարությունը։ Միության ջանքերով և մշակած հետաքրքիր գաղափարախոսության շնորհիվ այս տարի Հայաստանում տեղի է ունենալու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ 

Որո՞նք են կոնգրեսի գլխավոր և անուղղակի նպատակները:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը 23-րն է այս տարի։ Միջոցառումն ամեն տարի տեղի է ունենում կամ որևէ զարգացած, կամ զարգացող խոշոր երկրում, վերջին 10 տարում առաջին անգամ է վերադառնում Եվրոպա։ Հատկանշական է, որ Հայաստանը զարգացող երկրների շարքում է, բայց օրինակ, Հնդկաստանի, Բրազիայի կամ Մեքսիկայի նման տարածքով կամ բնակչության թվով մեծ չէ։ Այնպես որ, մեզ համար մեծ պատիվ է, որ այս տարի համաժողովը Հայաստանում է հյուրընկալվելու։

«WCIT 2019»-ի հիմնական թեմատիկան համաշխարհային թրենդներն են, այն շատ մեծ միջոցառում է ոչ թե քանակի, այլ որակի առումով։ Այնտեղ հավաքվում են ընկերությունների ղեկավարներ և փորձում են քննարկել ՏՏ-ի զարգացման իրենց տեսլականը։ Նախկինում համաժողովը յուրաքանչյուր 2 տարին մեկ էր, հիմա՝ ամենամյա է։ Եվ ամեն տարի ասելիք կա, քանի որ փոփոխություններն արագ են տեղի ունենում, ոլորտը շատ արագ է զարգանում։

Ովքե՞ր են մասնակիցները, և ինչու՞ պետք է մասնակցել Հայաստանում կայանալիք կոնգրեսին:

Համաժողովը հյուրընկալելով Հայաստանում, երկիրը կարող ենք դիրքավորել ՏՏ գլոբալ քարտեզի վրա։ Քննարկվող թեմաների մեջ ներկայացվելու է Հայաստանը, հնչելի է դառնալու աշխարհին։ Փորձելու ենք հյուրերին, ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարներին ու մասնագետներին ներկայացնել Հայաստանը, համատեղ ներդրումային ծրագրեր կազմել, իրականացնել դրանք, համագործակցության եզրեր գտնել տեղական ընկերությունների համար։ Մի խոսքով, սա առիթ է Հայաստանը բրենդավորելու որպես առաջատար տեխնոլոգիաների երկիր:

Ֆրանսիայից ովքե՞ր են մասնակիցները

Ֆրանսիական մի շարք ընկերություններ ու կազմակերպություններ հետաքրքրված են մասնակցելու համաժողովին։ Հիմա քննարկվում են ձևաչափերը։ Կազմակերպությունների և խոսնակների ցանկը ծրագրում ենք հրապարակել հունիսի վերջին։

Ինչպես գիտեք, Հայաստանն անցած տարի ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը, և մենք հիմա դիտարկում ենք մասնակցության հետաքրքրիր ձևաչափեր՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ներկայացուցիչների համար։ Ուրախ եմ տեղեկացնել, որ համաժողովն ամբողջությամբ հասանելի կլինի նաև ֆրանսերեն, որը կարևոր է նաև ֆրանկոֆոն այլ երկրների համար նույնպես։ Բացի այդ, անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև ֆրանսերեն։

Ինչպե՞ս է հնարավոր ներկա գտնվել կոնգրեսին:

Համաշխարհային համաժողովը բաց է բոլոր ցանկացողների համար, միջոցառման պաշտոնական կայքում արդեն մեկնարկել է տոմսերի առցանց վաճառքը (https://wcit2019.org/get-tickets ): Ի դեպ, վաղ փուլի գրանցվածների, համաժողովի հիմնադիր WITSA-ի անդամների և կազմակերպչի՝ ԱՏՁՄ-ի անդամների համար զգալի զեղչեր են սահմանված։ Իսկ լրացուցիչ հարցերի դեպքում, իհարկե, կարելի է կապվել նաև sales@wcit2019.org էլփոստի հասցեով։

Ի՞նչ ուղերձ կհղեք Ֆրանսիայի ՏՏ մասնագետներին:

Քանի որ Ֆրանսիան ՏՏ ոլորտում շատ մեծ ներուժ ունի և այսօր համարվում է առաջատար երկրներից մեկը, որտեղ նորարարություններ են ստեղծվում և շատ արագ աճում են ստարտափները, կան գիգանտ ընկերություններ, կարծում ենք ֆրանսիական ՏՏ համայնքի մասնակցությունը շատ կարևոր է։ Սա ոչ թե լոկալ, այլ գլոբալ միջոցառում է, մենք շատ կցանկանայինք այստեղ տեսնել թե հզոր, թե սկսնակ ընկերությունների ներկայացուցիչների, քանի որ շատ ենք կարևորում ֆրանսիացի մասնագետների ու ՏՏ գործիչների տեսլականը։ Առավել ևս որ, քննարկման թեմաներն էլ շատ տարբեր են․ կիբեռանվտանգություն, խելացի քաղաք և այլն։ Հետաքրքիր կլիներ, օրինակ, որ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն փոխանցեր Փարիզի փորձը, նորարարության ոլորտի պատասխանատու նախարարը՝ Ֆրեդերիկ Վիդալը, ազգային օրակարգերի շուրջ քննարկումներին մասնակցեր, ներկայացնելով, թե ինչպես է թվայնացումը տեղի ունենում Ֆրանսիայում, որն է զարգացման իրենց ճանապարհը։

Համաժողովը շատ հետաքրքիր հարթակ կլինի նաև ֆրանսիական ընկերությունների համար, որ տեսնեն մյուս երկրների հաջողությունները, ապագայի տեսլականները կքննարկեն։ Կարծում եմ հենց սրա մեջ է համաժողովի հաջողությունը, որ աշխարհի առաջատարներն ու նորարարները հավաքվեն և քննարկեն թվային տեխնոլոգիաների դարաշրջանի հեռանկարներն ու ազդեցությունը մարդկության վրա։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21