Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վիվասել-ՄՏՍ. Բարեգործական ընթրիք՝ միայնակ տարեցներին ու կարիքավոր երեխաներին աջակցելու համար
04/06/2019 21:29
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Բարեգործական ընթրիք՝ միայնակ տարեցներին ու կարիքավոր երեխաներին աջակցելու համար

Կայացել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթական՝ 14-րդ ամենամյա ընթրիքը: Տարիներ շարունակ, գործընկեր կառույցների հետ, հիմնադրամը լուծել է կարևոր խնդիր. իրականացվել է գործընթաց, որի հիմքում հասարակության խոցելի շերտերի՝ սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումն է: Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարներն ուղղվել են երեխաների շրջանում մուրացկանության կանխմանը և տարեցների խնամքին:

Հերթական ընթրիքից գոյացած  ամբողջ  հասույթը տրամադրվելու է  «Օրրանի»՝ Երևանի և Վանաձորի կենտրոններին: Դրանով հնարավոր կլինի հոգալ կենտրոն այցելող  շուրջ 100  միայնակ տարեցների և կարիքավոր 300 երեխայի սննդի, կրթական, մշակութային, սոցիալական, հոգեբանական, բժշկական  համալիր ծառայություններ մատուցելու հարցերը:

Բարեգործական աճուրդի մեկնարկից առաջ ելույթ ունենալով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն մասնակցել աճուրդին:

«Այս ընթրիքի նպատակը կարևոր է: Անհրաժեշտ է մարդկանց հեռու պահել հուսահատության ճանապարհից: Սերունդների վաղվա օրը բոլորիս ձեռքերում է: Այն գեղեցիկ ու ապահով դարձնելու համար փորձենք կյանքին նայել մանկան աչքերով ու մաքրությամբ: Երեխաներն ամեն ինչ տեսնում են հոգով. նրանք աշխարհ են գալիս սիրված ու երջանիկ լինելու համար: Եվ երբ ստանում են այդ ամենը՝ մեծանում են մարդասեր, սովորում են գնահատել իրական արժեքն ու կարողանում են գտնել իրենց կոչումը՝ կյանքում: Մենք համախմբվել ենք այդ ամենի համար», – ասել է Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Օրրան»-ին նվիրաբերել է 20 միլիոն դրամ՝ ի նպաստ երեխաների շրջանում մուրացկանության կանխման և տարեցների խնամքի կազմակերպման աշխատանքների:  

Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի ամենամյա գործընկերներ, գործարարներ և արվեստագետներ: Նրանց համախմբել է աղքատության շեմին հայտնված ընտանիքներին աջակցելու գաղափարը: Սերունդների ապագայով մտահոգ` հիմնադրամի տարիների գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկաներին հորդորել է միանալ «Օրրանի» պատասխանատու առաքելությանը:

Բարեգործական ընթրիքին մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «HSBC բանկը», «Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն, «Կիլիկիա գարեջուրը»,  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ»-ը, «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, ինչպես նաև  «FMDK&L», «SOFTConstruct», «INGOARMENIA», «ԱՐՄԱՍ», «CHIVAS», «GRANT THORNTON», «KPMG», «ROSTELECOM», «PRIME», «DRAND HOTEL YEREVAN», «AURORA PRIZE», «AREV PETROSYAN», «TEACH FOR ARMENIA» կազմակերպությունները:

Երեկոն վարել են Լարիսա Հովհաննիսյանը, Արտակ Հերիքյանը և Վիկտորիա Ասլանյանը:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45