Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կառավարությունն առաջարկում է նվազեցնել հարկատեսակները
07/06/2019 15:52
Կիսվել

Կառավարությունն առաջարկում է նվազեցնել հարկատեսակները

ՀՀ կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկում է հինգաստիճան հարկային համակարգի փոխարեն ունենալ երեքը: Ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգերի փոխարեն կներդրվի մեկ միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների փաթեթը ԱԺ հունիսի 7-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Այսօր ունենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար նախատեսված 3, երբեմն նաև 4 համակարգեր՝ ինքնազբաղված անձանց հարկային համակարգ, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգ, շրջանառության հարկի համակարգ, արտոնագրային և ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային համակարգեր: Հարկային համակարգի բազմազանությունը բերում է հարկային օրենսդրության բարդության: Դրա արդյունքում մի կողմից տնտեսավարող սուբյեկտների համար բարդանում է հարկային հաշվառումը, մյուս կողմից հարկային մարմինների համար բարդանում է հարկային վարչարարությունը: Հետևաբար` առաջարկում ենք էականորեն պարզեցնել այս բազմազանությունը: Մասնավորապես ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի փոխարեն կներդրվի մեկ միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ ընդ որում ընդլայնելով միկրոձեռնարկատիրության միջավայրը»,-ներկայացրեց Պողոսյանը:

Ինքնազբաղված անձանց հարկման համակարգի առավելագույն շեմը 9 մլն դրամ է, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգինը՝ 18 մլն դրամ: Միկրոձեռնարկատիրության համար առաջարկվում է 24 մլն դրամ իրացման շրջանառության շեմ:  Ինքնազբաղված անձինք չենք կարող ունենալ վարձու աշխատողներ, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները՝ միայն ընտանիքի անդամներից: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում այդպիսի սահմանափակում չկա: Այս հարկման համակարգում չկա նաև գործունեության իրականցման վայրի քանակի սահմանափակում:

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08