Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Հայկ Մարությանը չի բացառում «Սանիթեք»-ի հետ պայմանագրի լուծումը
12/06/2019 17:04
Կիսվել

Հայկ Մարությանը չի բացառում «Սանիթեք»-ի հետ պայմանագրի լուծումը

«Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարողանում սպասարկել Երևան քաղաքը, քաղաքապետարանն ամեն ամիս թերի կատարած աշխատանքի համար տուգանում է ընկերությանը: Քաղաքապետը չի բացառում պայմանագրի լուծարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ իմ պաշտոնավարման հենց առաջին օրից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ այնպիսի իրավիճակի, որ իրենք կարողանան պատշաճ որակով կատարել իրենց ծառայությունը: Շաբաթական մեկ անգամ մեծ հանդիպումների շարան է եղել, որին անձամբ ես էի մասնակցում, որ հասկանայի, թե ինչ խնդիրներ ունենք այդտեղ, և քաղաքապետարանն ինչով կարող է, աջակցել է ընկերությանը: Ես ձեզ վստահեցնում եմ` մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել, սպասարկելու այդ կարողությունը չունի, և դա տեսնում ենք բոլորս»,-ասաց Մարությանը:

Նրա  կարծիքով՝ այնպես չէ, որ ընկերությունը չի ցանկանում, պարզապես չի կարողանում սպասարկել: «Նրանց մեքենաների, աշխատուժի քանակը, տեխնիկական իրավիճակը, մեքենաների վիճակը գրեթե հասել է 0-ի: Նրանք ասում են, որ օրական աղբահանության համար ուղարկում են 12-18 մեքենա, բայց դրանց մեծ մասը ճանապարհի կեսից ուղղակի խափանվում և հետ է վերադառնում ավտոտնակ: Փոքր քանակությամբ մեքենաներ են կարողանում սպասարկել քաղաքը: Եվ այն, ինչ տեսնում ենք այսօր, դրա ուղիղ արդյունքն է»,-նշեց քաղաքապետը:

Մարությանի վստահեցմամբ` քաղաքապետարանը փորձել է օգնել, ամեն ինչ արել է այդ ուղղությամբ, սակայն ընկերությունը նոր գումարներ չի ներդնում: Նա նշեց, որ պայմանավորվածություն ունեին աղբամանների քանակն ավելացնելու համար, որը, սակայն, չեն կատարել: «Ըստ պայմանագրի քաղաքում պետք է լինի 8 հազար աղբաման, այսօր երևի թե առկա Է 5 հազարը, որոնց վիճակը շատ վատ է: Նրանք խոստացան, որ տարվա ընթացքում 1500 աղբաման կբերեն: Եվ միանգամից տապալեցին ժամանակացույցը: Ես հասկացա, որ այդ մարդիկ չեն կարողանում կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ, իսկ քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության»,-ասաց քաղաքապետն ու նշեց, որ  ամեն ամիս թերի կատարած աշխատանքի համար տուգանում են ընկերությանը: Այս  ամիս տուգանել են 26 մլն դրամով, անցյալ ամիս` 13 մլն դրամով:

Մարությանը շեշտեց` «Սանիթեքն» ունի պայմանագիր, ըստ որի՝ պետք է իրականացնի Երևանի ամբողջ աղբահանությունը, ամբողջ սանմաքրումը, ամբողջ ձնամաքրումը: Սակայն քանի որ դա քաղաքապետարանի ուղիղ պարտականությունն է, իրենք կողքից իրականացնում են դա, օգնում են ընկերությանը:

Քաղաքապետարանը ստեղծում է բյուջետային հիմնարկ: Հարցին` եթե քաղաքի մաքրման աշխատանքներն ընթանան նույն կերպ, չի բացառվում արդյոք, որ կարող են լուծել պայմանագիրը, Մարությանն ասաց` այո: «Իհարկե, չի բացառվում, եթե ընկերությունը չի կարող կատարել իր պարտականությունները»,-նշեց Մարությանն ու հավելեց` այնուամենայնիվ, ժամանակը ցույց կտա` կլուծեն, թե ոչ:

Նա նշեց` թեև իրատեսական չէ, սակայն եթե կարճ ժամանակում ընկերությունը հասցնի կատարել խոստացածը, չեն լուծի, այդուհանդերձ պայմանագիրը լուծելու համար բավարար բազմաթիվ կետեր կան:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72