Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Սննդամթերքի համաշխարհային գները մայիսին բարձր են եղել
14/06/2019 17:55
Կիսվել

Սննդամթերքի համաշխարհային գները մայիսին բարձր են եղել

Սննդամթերքի համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն է աճ են արձանագրում, ինչը պայմանավորված է մայիս ամսին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով պանրի և եգիպտացորենի գների բարձրացմամբ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, մայիսին կազմել է միջինը 172.4 միավոր, ինչը նախորդ ամսվա համեմատ բարձր է 1.2 տոկոսով, սակայն 1.9 տոկոսով ցածր 2018թ. մայիս ամսվա ցուցանիշից:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը ապրիլի համեմատ աճել է 5.2 տոկոսով` մոտենալով հինգ տարվա ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշին: Աճը հիմնականում պայմանավորված է երաշտից տուժած Օվկիանիայիում կաթնամթերքի արտահանման սուղ հնարավորությունների պայմաններում պանրի միջազգային բարձր գներով, որն էլ իր հերթին անդրադառնում է համաշխարհային բարձր պահանջարկի վրա:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը աճել է 1.4 տոկոսով, ինչը ամբողջությամբ պայմանավորված է եգիպտացորենի գների անսպասելի աճով, որը հետևանք է ԱՄՆ-ում ջրհեղեղի և անձրևների պատճառով տվյալ մշակաբույսի սպասվող արտադրանքի ծավալների նվազեցմամբ: Ցորենի գները հիմնականում անկում են գրանցել, իսկ բրնձինը՝ ընդհանուր առմամբ կայուն է եղել:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 3.2 տոկոսով, քանի որ աշխարհում շաքար արտադրող հիմնական երկրում՝ Հնդկաստանում, սպասվող արտադրանքի ծավալները գերազանցել են Բրազիլիայում արտադրության տարեկան 17 տոկոս անկումը: Էլեկտրաէներգիայի միջազգային գների անկումը, որի պատճառով նվազել  է շաքարեղեգից  բիովառելիք ստանալու պահանջարկը, նույպես բացասաբար է ազդել շաքարի գների վրա:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 1.1 տոկոսով՝ շնորհիվ արմավենու յուղի արժեքի նվազման, ինչը առաջատար արտահանող երկրներում պաշարների մեծ ծավալների առկայության հետևանք է: Սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները չնչին աճ են գրանցել:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը մայիս ամսին կտրուկ աճել է, քանի որ խոզի մսի գնառաջարկը շարունակ բարձրացել է՝ Արևելյան Ասիայի երկրներից պահանջարկի մեծացմանը ցուգընթաց, որտեղ խոզերի աֆրիկյան ժանտախտը վնասներ է հասցրել: Տավարի մսի գինը ապրիլին արձանագրված բարձր գնի համեմատ նվազել է, ինչը ազդում է արտահանման համաշխարհային գների վրա:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41