Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Անհրաժեշտ է ստեղծել ներդրումային ծրագրերի աջակցման համակարգ․ Միքայել Մելքումյան
20/06/2019 15:05
Կիսվել

Անհրաժեշտ է ստեղծել ներդրումային ծրագրերի աջակցման համակարգ․ Միքայել Մելքումյան

Հունիսի 20-ին Ազգային ժողովում կայացած հերթական նիստի ընթացում որը , մասնավորապես, վերաբերում էր ՀՀ պետբյուջեի կատարողականին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես եկավ օրենքի նախագծի առաջարկով, ըստ որի՝ /Կառավարության կողմից սահմանված կարգով էկոնոմիկայի նախարարությանը պետք է վերապահվեն որոշակի լիազորություններ  ներդրումային ծրագրերի սահմանման, ինչպես նաև վերջիններիս արդյունավետության և շահութաբերության վերաբերյալ։

Ըստ Մելքումյանի, սա առաջին հերթին անհրաժեշտ է պետությանը. վերոհիշյալ օրենքի նախագիծը թույլ կտա հասկանալ, թե որտեղ պետք է ուղղվեն պետական ներդրումները։ Երկրորդը՝ ցանկացած ներդրող, որ հետագա համագործակցության նպատակներով հանդիպում է պետական պաշտոնյաների հետ, կլինի դա նախարար, փոխնախարար, թե վարչապետ, չի ստանում իրեն հուզող կարևորագույն հարցերի պատասխանները, քանի որ որևէ պաշտոնյա ներդրումային ծրագրերի աջակցության և վերջիններիս ճակատագրի վերաբերյալ օրենքով որևէ պատասխանատվություն չի կրում։ Արդյունքոմ, այդ ներդրումային ծրագրերը կամ հաճախ չեն ունենում զարգացում, կամ դրանց հետագա շարունակությունը ընթանում է ոչ պատշաճ պայմաններում։

Այս խնդրին հիմնավոր և վերջնական լուծում տալու համար Միքայել Մելքումյանը առաջարկում է ընդունել օրենքի նախագիծ, որը հստակ կսահմանի ներդրումային ծրագրերի աջակցության առումով էկոնոմիկայի նախարարությանը և պետական պաշտոնյաներին վերապահված իրավասությունները և դրանց համապատասխան պատասխանատվությունը և պարտականությունները։ Մելքումյանը հարկ համարեց ընդգծել, որ տվյալ օրենքի նախագիծը կազմելիս Կառավարությունը պետք է գործի դնի բոլոր միջոցները և իրավական օղակները՝ առավելագույն և լիարժեք արդյունքի հասնելու համար։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69