Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Թրամփի եւ Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովում տեւել Է 1 ժամ 20 րոպե
28/06/2019 12:58
Կիսվել

Թրամփի եւ Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովում տեւել Է 1 ժամ 20 րոպե

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ են անցկացրել Օսակայում G20-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում: Զրույցը տեւել Է 1 ժամ 20 րոպե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Թրամփը եւ Պուտինը համաձայնել են, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների բարելավումը համապատասխանում Է ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ աշխարհի շահերին: Այդ մասին ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածվել Է հանդիպման արդյունքների վերաբերյալ:

«Նախագահները համաձայնել են, որ երկու կողմերը կշարունակեն բանավեճերը 21-րդ դարում սպառազինությունների նկատմամբ հսկողության մոդելի շուրջ, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել Է նախագահ Թրամփը, պետք Է ներառի Չինաստանին»,- նշվում Է հայտարարության մեջ: Կողմերը քննարկել են Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրությունը: Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են նաեւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ամերիկյան կողմից բանակցություններին ներկա են եղել պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75