ԲՐԻՏԱՆԱԿԱՆ LLOYDS ԲԱՆԿԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ 1660 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Բրիտանական Lloyds Banking Group ընկերությունը մտադիր է իր գործունեության վերակառուցման նպատակով այս տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում դադարեցնել իր Cheltenham & Gloucester (C&G) մասնաճյուղերի ցանցի գործունեությունը, ինչի արդյունքում աշխատանքից կազատվեն ավելի քան 1660 աշխատակիցներ: C&G մասնաճյուղերի գործունեության դադարեցման դեպքում այդ մասնաճյուղերի հաճախորդները կարող են Lloyds TSB ցանցի միջոցով միջնորդավորված գործառնություններ իրականացնել իրենց բանկային հաշիվներով: Նշենք, որ Lloyds բանկի գործունեության վերակազմավորման անհրաժեշտություն առաջացավ, երբ բանկը 2008թ. սեպտեմբեր ամսին գնեց սննկացման եզրին կանգնած HBOS հիփոթեքային բանկը:
Հիշեցնենք, որ 2008թ. ֆինանսական արդյունքների համաձայն Lloyds բանկի զուտ շահույթը կրճատվել է մոտ 4 անգամ և կազմել 915,5 մլն եվրո: