Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Ճանապարհների կահավորում, բալային համակարգ. ներկայացվեցին վարչապետի մոտ քննարկման մանրամասները
16/07/2019 16:24
Կիսվել

Ճանապարհների կահավորում, բալային համակարգ. ներկայացվեցին վարչապետի մոտ քննարկման մանրամասները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ քննարկումն անցել է բավական արդյունավետ: Կառավարության քննարկմանը մասնակցած ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանը, «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ամփոփեցին հանդիպման արդյունքները:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով, որոշվել է, որ ՀՀ վարչապետին կից կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ, քննարկումներին, բացի պատկան մարմիններից, ամենայն հավանականությամբ, ամիսը մեկ անգամ մասնակից կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Բավական անկաշկանդ մթնոլորտում անցավ հանդիպումը, մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները, դիտողություննեը, պատկան մարմինների թերացումները: Հույս ունեմ, որ նման հանդիպումների ժամանակ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ և ռազմավարություն։ Բաժանենք ժամանակագրության, սահմանենք, թե ով է պատասխանատու, որ արդյունավետ լինի», – ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը մանրամասնեց կառավարության բարեփոխումները՝ առանձնացնելով բալային համակարգը, ըստ որի, խախտումների հաճախակիությունը կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկելուն: Հաջորդ բարեփոխումը ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության լուծարումն է, որից հետո կստեղծվի մեկ միասնական համակարգ: Դա հնարավորություն կտա ավելացնել շրջիկ մեքենաների թվաքանակը, ինչը կհանգեցնի վարորդների զգոնության բարձրացմանը:

«Մյուս բարեփոխումը ես պայմանականորեն անվանել եմ հանրային վերահսկողության գործիք: Այսինքն՝ քաղաքացիները չպետք է անտարբեր լինեն, եթե տեսնում են խախտում անողին, ապա իրենք էլ կարող են մասնակից լինել ճանապարհային անվտանգության կազմակերպման գործընթացին »,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

 Պողոս Շահինյանը նշեց, որ վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը բոլորը համակարծիք էին, որ ոլորտում պետք են լուրջ փոփոխություններ: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ միաժամանակ անդրադարձ կատարելով բոլոր խնդիրներին:

«Կարծես, ամբողջ հասարակությունով ընկել ենք վարորդների ետևից, բայց չպետք է մոռանալ, որ վարորդը ճանապարհային երթևեկությունից օգտվողներից է: Բայց չէ՞ որ հետիոտնը նույնպես օգտվողներից է: Վարորդներն էլ բողոքում են հետիոտնից, ով որտեղից պատահի փողոցը հատում է: Մյուս կողմից՝ կա ճանապարհների կահավորման խնդիր: Հիմա մենք առաջարկում ենք համալիր մոտեցում: Այսինքն՝ մի կողմից լրջագույն աշխատանք տարվի թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, մյուս կողմից՛ փողոցներն այնպես կահավորվեն, որ հնարավորինս խուսափենք վթարներից ու զոհերից»,-ասաց Պողոս Շահինյանը: Նա ընդգծեց, որ միայն համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել:

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանն էլ անդրադարձավ ոստիկանության աշխատանքներին: Նա նշեց, որ այստեղ կարևոր է, որ ոստիկանությունն ակտիվ լինի:

«Քննարկմանը բարձրացրեցինք այդ հարցը և նշեցինք, որ պետք է ոստիկանը մոտիվացվի։ Քանի որ համակարգային կոռուպցիա չկա, հիմա իրենց գումարը քչացել է, ստացվում է, որ մնում է աշխատավարձը, ինչը շատ քիչ է: Հետևաբար, մոտիվացիա չկա: Մենք առաջարկեցինք մշակել ոստիկանությանը մոտիվացնելու մեխանիզմ »,-ասաց Լևոն Հարությունյանը:

Հաջորդ հարցը, որին բանախոսներն անդրադարձան, ճանապարհային երթևեկության վերաբերյալ դպրոցներում կրթական ծրագիր իրականացնելն է:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14