Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Քննարկվում է զբոսաշրջային ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հարցը
01/08/2019 17:00
Կիսվել

Քննարկվում է զբոսաշրջային ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ուսումնասիրում է միջազգային փորձը՝ զբոսաշրջային ընկերությունների կողմից պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ չկատարելու խնդիրները բացառելու նպատակով:

Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին՝ նշեց, որ զբոսաշրջային կազմակերպության չկատարված պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ այն պատճառով են, որ Հայաստանում գործում են բավականին ազատական իրավակարգավորումներ այս ոլորտում:

«Զբոսաշրջության կոմիտեն այժմ ուսումնասիրում է միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել ՀՀ-ի դեպքում: Ճիշտ եղանակը նման գործունեությամբ զբաղվող ընկերություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է: Սա պետք է լինի ապահովագրության մեխանիզմների ճիշտ նախագծման և ներդրման միջոցով: Մենք նաև պետք է աշխատենք ապահովագրական ընկերությունների հետ, որ դա թանկ չլինի մեր քաղաքացիների համար, բայց նրանք երաշխավորված կլինեն, որ նման իրավիճակներում այլևս չեն հայտնվի»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ պարտավորությունները չկատարած տուրիստական ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նախապատրաստվում են համապատասխան նյութեր:

Կառավարությունն օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց գրեթե 6 մլն դրամ հատկացնել «Տարոն ավիա» ավիաընկերությանը՝ Հուրգադայում մնացած ՀՀ 109 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով:

Նախորդ շաբաթ մեկ այլ որոշմամբ կառավարությունը Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար հատկացրել էր 47 մլն 198 հազար դրամ՝ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ`հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Չեղարկվել էր նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75