Կառավարությունում ստեղծվում է Թվայնացման խորհուրդ
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծվում է Թվայնացման խորհուրդ: Այդ մասին որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, կազմում ընդգրկված են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից: