Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
Տիգրան Խաչատրյանը Ամուլսարի հարցի անարդարացի լուծման դեպքում ներդրումների ապագայի վտանգ է տեսնում
28/08/2019 13:58
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը Ամուլսարի հարցի անարդարացի լուծման դեպքում ներդրումների ապագայի վտանգ է տեսնում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կարող է վտանգել Հայաստանում ներդրումների ապագան: «Արմենպրես»-ը Տիգրան Խաչատրյանի հետ զրուցել է Ամուլսարի հանքի շահագործման, դրա տնտեսական առավելությունների, բնապահպանական կանխատեսվող վտանգների, դրանց չեզոքացման ու այլ թեմաների շուրջ:

– Պարոն նախարար, շատ է խոսվում Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վտանգների մասին: Հասարակության այն մասը, որոնք դեմ են հանքի շահագործմանը, նշում են, որ այն կարող է վնաս հասցնել Սևանա լճին, Ջերմուկի ջրերի ավազանին: Ի վերջո, եթե առկա են այդ վնասակար ազդեցությունները, որքանով է նպատակահարմար հանքի շահագործումը:

-Կառավարության կողմից այս բոլոր ամիսների ընթացքում սկզբունքային կետ է նշվել, որ չպետք է ծրագիրն իր գործունեության ընթացքում ունենա այնպիսի բնապահպանական բացասական ազդեցություն, որը հասարակության տեսանկյունից անընդունելի սահմաններում է: Քննարկման եզրակացությունը հուշում է, որ այդպիսի ազդեցություն չկա: Մասնագետներն էլ հավաստիացնում են, որ այն կանխարգելիչ ազդեցությունները, որոնք կազմակերպության կողմից պետք է իրականացվեն ծրագրի շահագործման ընթացքում, բացառում են որևէ բացասական արտանետումները շրջակա միջավայր:

– Եթե, այնուամենայնիվ, հանքը չշահագործվի, որքանով դա ներդրումների առումով կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը:

– Եթե կայացվի անարդարացի որոշում, ապա կազդի հեղինակության վրա: Ամենակարևոր հարցն արդարության հարցն է, թե արդյոք ՀՀ կառավարությունն ու հասարակությունն արդար են վերաբերում այն ներդրողներին, որոնք որոշումներ են կայացրել որոշակի իրավունքներ ունենալու պայմաններում: Մենք նախորդ մեկ տարվա ընթացքում բոլորին բացատրել ենք այն շարժառիթները, որոնց պատճառով սպասել ենք վերջնական եզրակացության, և դա այն մտահոգությունն էր, որ կարող է ծրագիրն ունի այնպիսի չհասկացված բնապահպանական ռիսկեր, որոնց առկայության դեպքում պետք կլիներ բացատրել բոլորին, որ այդպես շարունակել չի կարելի: Եզրակացությունն այն է, որ այդպիսի ռիսկեր չկան: Այսինքն` մինչև հիմա ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք կառավարել նաև միջազգային կարծիքն այն կարևոր հիմքով, որ մենք վերջում արդար որոշում ենք կայացնելու: Երբ փաստ արձանագրվի, որ ռիսկեր չլինելու վերաբերյալ կարծիքը վերջնական է, ես կարծում եմ, որ մենք կհաղթահարենք այն ժամանակավոր լարվածությունը, որն առկա էր միջազգային ներդրողների շրջանում: Մենք պետք է հետևողական լինենք, որ բարձրանա այն վստահությունը, որն առկա է Հայաստանի կառավարության որոշումների և տնտեսական ապագայի նկատմամբ:

– Ամուլսարի հանքի շահագործման պայմաններում որքա՞ն կլինի դրա տնտեսական եկամուտը:

– «Լիդիան» ընկերությունը հաշվարկել է, որ հաստատված պաշարների սահմաններում կարող է գործել 10 տարի, յուրաքանչյուր տարում կարող է վերամշակել մոտ 10 մլն տոննա հանքաքար: Դրանք այն քանակային ցուցանիշներն են, որոնք ճանաչվել են պատկան մարմինների կողմից, և, որոնց հիման վրա տրվել են համապատասխան շահագործման թույլտվություններ: Այսինքն` մենք ունենք մոտ 10 տարվա գնահատված գործունեություն, յուրաքանչյուր տարում 10 մլն տոննա հանքաքարի շահագործում, 1200 դոլարով հաշված մոտ 250 մլն դոլարի արտադրանք և արտահանում: Եթե ոսկու գները մնան այսօրվանը, ապա տարեկան այդ հանքավայրի շահագործման արդյունքում կստեղծվի մոտ 300 մլն դոլար արժողությամբ արտադրանք: 

– Հանքի շահագործմանը կողմ ուղղված պնդումներից մեկն էլ աշխատատեղերի ստեղծումն է: Քանի՞ աշխատատեղ կստեղծվի, եթե Ամուլսարի հանքը շահագործվի:

– 750 ուղիղ աշխատատեղեր, և 4 անգամ ավելի շատ ոչ ուղիղ աշխատատեղեր, որոնք այս կամ այն կերպ կապված կլինեն, այդ արտադրությունը սպասարկելու հետ: Ընդհանուր տեղով մոտ 3800 աշխատատեղ կլինի:

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06