Վահե Ղալումյան. Հանքի շահագործումն արգելելու համար իրավական հիմքեր կարծես թե չկան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, բնապահպանական հնարավոր ռիսկերի, տնտեսական հնարավոր շահի մասին։ Վերջինիս խոսքով՝ հանքի չշահագործման համար իրավական հիմքեր առայժմ չկան։ Բացի այդ մեր օրենսդրությունում այս մասով բացեր կան։ Պատգամավորը վստահեցնում է՝ աշխատելու են դրանց լրացման ուղղությամբ։ Այդ իրավիճակում, երբ հանքի շահագործումն արգելող իրավական հիմքերի առկայություն չկա, գործընթացի չեղարկումը կարող է ռիսկային լինել. Այլ ներդրողների համար Հայաստանը կկորցնի իր գրավչությունը, բայց քանի որ Հայաստանը գրավիչ է նաև զբոսաշրջիկների համար, Ղալումյանն անձամբ ջանք չի խնայելու, որ բնապահպանական ռիսկերը հնարավորինս չեզոքացվեն։ Պատգամավորը վստահ է՝ մյուս տարի ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելելու Հայաստան՝ մեր երկրի չքնաղ բնությամբ հիացած։