Արգիշտի Մեխակյան․ Վերամշակմամբ ու վերջնական արտադրանքի ստացմամբ ավելի բարձր էֆեկտ կստանանք.տեսանյութ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը կողմ է հանքի շահագործմանը։ Մեխակյանն այս թեմայով ընդունում է բոլոր քննադատություններն ուղղված տնտեսագետ-պատգամավորների հասցեին․ իրենք մասնագիտորեն առաջինը հաշվարկում են տնտեսական ռիսկերն ու մտածում տնտեսական շահի մասին։
Պատգամավորից փորձեցինք ճշտել՝ արդյոք պետությունը չի կարող մասնաբաժին ունենալ հանքի շահագործման մեջ, Մեխակյանը նկատեց՝ արդեն ուշ է այդ մասին մտածել։
«Հանքն արդեն ունի շահագործման թույլտվություն։ Կան երկրներ, որոնք որոշակի բաժնեմասեր ունեն հանքարդյունաբերական գործունեություն ծավալող ընկերությունների բաժնեթղթերի մեջ։ Կարծում եմ՝ մենք հետագայում պետք է օրենսդրորեն հասնենք նրան, որ մեր երկրից հումք դուրս չգա, այլ վերամշակվի և պատրաստի ապրանքն արտահանվի։ Դա հավելյալ արժեք է իրենից ներկայացնում։