AUDI ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է 28%-ՈՎ
China News լրատվական գործակալության հրապարակած տվյալների համաձայն գերմանական Volkswagen AG կոնցեռնի մասնաճյուղ հանդիսացող Audi AG ընկերության ավտոմեքենաների վաճառքի ծավալն այս տարվա մայիս ամսվա ընթացքում Չինաստանում աճել է մոտ 28%-ով: Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վաճառված Audi AG ընկերության 15 650 ավտոմեքենաներից 12 425-ը բաժին է ընկնում Չինաստանին: Audi AG ընկերության ղեկավարությունը մտադիր է մեծացնել իր ներկայացուցչական ցանցը Չինաստանում և այդ կերպ ընդլայնել իրացման շուկա: Նշենք, որ Չինաստանն արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ համարվում է ավռոմեքենաների վաճառքի ծավալով աշխարհում առաջատար: