Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
12/06/2009 11:39
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային բանկից տեղեկացնում են, որ բանկի տնօրենների խորհուրդն երեկ` հունիսի 11-ին, քննարկել է Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարությունը» (ԵԳՌ), որում ներկայացվում են 2009-2012 թվականներին Հայաստանին Համաշխարհային բանկի աջակցությունը ղեկավարող սկզբունքների շրջանակները:

Ռազմավարությունը, որ մշակվել է այնպիսի ժամանակահատվածում, երբ Հայաստանը ցնցվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամից, նախատեսում է օգնել Հայաստանին վերականգնել տնտեսության աճը և մեղմել անապահով խավի վրա ճգնաժամի ազդեցությունը: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանին առավել մրցունակ տնտեսություն զարգացնել` վերջինիս համար առանցքային նախապայման հանդիսացող դիվերսիֆիկացման և կայուն տնտեսական աճի ապահովման միջոցով:

Ռազմավարությունն արտացոլում է Հայաստանի` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) փոխառություններ կատարելու իրավունքի վաստակումը` շնորհիվ պայմանավորված վերջին տասը տարիների ընթացքում աղքատությունը հիսուն տոկոսով կրճատելու Հայաստանի ունեցած հաջողության: Ռազմավարությունն ընդգրկում է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)` Համաշխարհային բանկի խմբի մասնավոր ընկերություններին վարկավորող, մասնավոր հատվածի թևի, գործառնությունները: Բացի վարկավորման գործառնություններից, Համաշխարհային բանկը նաև մի շարք վերլուծական և խորհրդատվական ծառայություններ կմատուցի` ի սատարումն Հայաստանի զարգացման օրակարգի:

Հայաստանը մեծապես շահել է համաշխարհային առևտրի և ներդրումների համար բաց լինելու շնորհիվ, և երկրի ապագան սերտորեն կապված է համաշխարհային տնտեսությունում առավել լավ ինտեգրման հետ: Սակայն երկիրը բախվել է իր արտահանման նկատմամբ պահանջարկի շեշտակի անկման, մետաղների գների սրընթաց նվազման և դրամական փոխանցումների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկման իրավիճակին: Այս ամենը հանգեցրել է 2009 թվականին տնտեսական լուրջ անկմանը, ավելի ցածր հարկաբյուջետային եկամուտների և գործազրկության ու աղքատության ավելացմանը:

«Համաշխարհային դժվար միջավայրում` Հայաստանի առջև միաժամանակ ծառացել են անապահովների վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և արագ վերականգման ու կայուն հետճգնաժամային աճի համար հիմք ստեղծելու հիմնախնդիրները»,- ասել է Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջային տնօրենը: «Այս գործում հաջողության հասնելու համար Հայաստանին օգնելու նպատակով` Համաշխարհային բանկն իր ջանքերը մեծացնում է ինչպես լրացուցիչ ֆինանսավորման, այնպես էլ ինտնեսիվ երկխոսության միջոցով: Արագացված ընթացակարգերով հաստատված ՄԶԸ երեք ծրագրերը, որ Հայաստանում վերջերս են մեկնարկել, նախապատրաստվեցին կարճ ժամկետներում և արդեն տեղերում աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն են տվել»:

Նոր ԵԳՌ-ը հաստատուն կերպով հիմնվում է Հայաստանի Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) վրա, որը կառուցված է երկու հիմնախնդիրների վրա, այն է` մեղմել խոցելիությունները (կարճաժամկետ հատված) և ամրապնդել մրցունակություն հետճգնաժամային աճի համար (երկարաժամկետ հատված): Ռազմավարության շրջանակում Համաշխարհային բանկի խումբը 670-700 միլիոն դոլար գումարով ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին, որից` 150 միլիոն դոլարը կլինի ՄԶԸ-ի ցածր տոկոսադրույքով վարկեր, 395 միլիոն դոլարը` ՎԶՄԲ-ի վարկավորում և մոտավորապես 120-160 միլիոն դոլարը` ՄՖԿ-ի միջոցով կուղղվի մասնավոր հատվածին:

Խոցելիությունների մեղմման նպատակով Համաշխարհային բանկը Հայաստանի բյուջեին կօժանդակի Զարգացման քաղաքականության գործառնությունների միջոցով` օգնելով պաշտպանել հիմնական աղքատամետ ծրագրերը և ամրապնդել կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարումը: Բացի այդ, Բանկը կվարկավորի ծրագրեր, որոնք համայնքներում կարճաժամկետ և միջնաժամկետ աշխատատեղեր կստեղծեն, և այդպիսով երկրում կնվազեցվեն աղքատության աճի ռիսկերը:

Հետճգնաժամային աճի համար մրցունակությունն ամրապնդելու նպատակով, Զարգացման քաղաքականության նույն գործառնությունները կօգնեն գործարար միջավայրի բարելավմանը, ենթակառուցվածքների ոլորտում կանոնակարգման միջավայրի ամրապնդմանը, էներգիայի և բնական պաշարների կայուն օգտագործման ապահովմանը և պետական միջոցների օգտագործման համար հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության ամրապնդմանը: Բանկը նաև կօգնի ստեղծել գիտելիքահենք տնտեսություն` անհրաժեշտ ՏՏ ենթակառուցվածքով և աշխատուժի կրթության բարելավմամբ, կաջակցի ճանապարհների բարելավման միջոցով տրանսպորտային ծախսերի կրճատմանը, էներգիայի հուսալիության և էներգախնայողության բարձրացմանն ու ոռոգման համակարգերի բարելավմանը:

Զարգացման ուղղությամբ Հայաստանի արդյունքները

Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի միջոցով արդեն իրականացվում են ենթակառուցվածքի բարելավման (խմելու ջուր, ոռոգում և այլն) աշխատանքներ, և աջակցություն է ցուցաբերվում գյուղական ավելի բարձր եկամուտների ձևավորմանը` ժամանակակից սարքավորումներ (գյուղատնտեսական մեքենաներ, կաթի մթերման սառնարաններ և այլն) տրամադրելով այն ֆերմերներին, որքեր դրանց կարիքն ունեն և փորձարկում են տեխնիկական նորարարություններ: Ավելին, մասնակից ֆինանսական հաստատությունների կողմից շուրջ 100 երկարաժամկետ վարկեր են տրամադրվել ֆերմերներին: ԵԳՌ-ը լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել ծրագրին և նաև նախատեսվում է գյուղատնտեսական հաջորդ ծրագիրը` գյուղական մրցունակության ամրապնդման և գյուղական վայրերում սոցիալական խոցելիությունների նվազեցման աշխատանքը շարունակելու նպատակով:

Սոցիալական ներդրումների հիմնադրամի III ծրագրի միջոցով ամենաաղքատ համայնքներում համայնքային ներդրումներն օգնել են փոքր ծավալով սոցիալական և տնտեսական հիմնական ենթակառուցվածքի վերականգնմանը: Առայժմ օժանդակություն են ստացել 700 համայնքների կողմից առաջադրված նախաձեռնություններ` հասանելի դառնալով մինչև 1.8 միլիոն մարդու: Մինչև ծրագրի ավարտը շուրջ 180 ամենակարիքավոր համայնքներ կօգտվեն ջեռուցմամբ ապահովված վերանորոգված դպրոցներից, մասնագիտացված դպրոցներից, համայնքային կենտրոններից, խմելու ջրի և ոռոգման համակարգերից: ԵԳՌ-ը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրել ենթակառուցվածքի բարելավման և կարճաժամկետ աշխատատեղերի ստեղծման նպատակով, որոնք խիստ անհրաժեշտ են ներկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

Ֆինանսական ոլորտում, Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի միջոցով փոքր և միջին ձեռնարկությունների համար տեղական բանկերի միջոցով միջնաժամկետ ֆինանսավորում կտրամադրվի` օգնելով աշխատատեղերի կորուստները հասցնել նվազագույնի և խթանելով ներդրումներն ու տնտեսական աճը:

Կրթության որակի և համապատասխանության երկրորդ ծրագիրը, հիմնվելով նախորդ ծրագրերի ձեռքբերումների վրա, բարեփոխումների օրակարգը կընդլայնի` ընդգրկելով նախադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտները:
Էներգետիկայի նոր ծրագիրը կօգնի էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի հուսալիության և հզորությունների բարելավմանը և հասարակական շենքերում էլեկտրաէներգիայի սպառման նվազմանը: Ոռոգման նոր ծրագիրը կօգնի վերականգնել ոռոգման համակարգերը և ստեղծել ջրօգտագործողների ընկերակցությունների դաշնություններ:

ՄՖԿ-ը նույնպես ֆինանսավորում կտրամադրի մասնավոր հատվածի աճին օժանդակելու համար: Գործարարությանը նպաստող միջավայրի բարելավմանն օժանդակելու նպատակով ՄՖԿ-ը հանդես է եկել խորհրդատվական նախաձեռնությամբ, որը կօգնի Հայաստանում գործարարությամբ զբաղվելու ծախսերի կրճատմանն ու մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդմանը: ՄՖԿ-ն կշարունակի նաև խորհրդատվական և ներդրումային ծառայությունների միջոցով բնակարանային ֆինանսավորման զարգացման ոլորտում ներգավվածությունը և ուղղակիորեն կֆինանսավորի չափանիշները բավարարող մասնավոր ընկերությունների և ներդրումներ կկատարի այն ոլորտներում, որտեղ Հայաստանը համեմատական առավելություն ունի:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83