Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Վիվասել-ՄՏՍ. Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք
17/10/2019 13:11
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

Պառավաքարում ևս մեկ տան խնդիր կլուծվի

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի նման, Պառավաքարը ևս հաճախակի գնդակոծությունների է ենթարկվել: Բնակավայրում կան հակառակորդի «ձեռագրից» տուժած կամ կիսակառույցից այդպես էլ ավարտուն տեսք չստացած շինություններ: Չիլինգարյանների տունը դրանցից մեկն է: Շենքի մի մասը քանդվում է հին լինելու պատճառով, իսկ մյուս՝ նոր հատվածը կիսակառույց է մնացել:

83-ամյա Հրաչյա Չիլինգարյանը տան շինարարությունը նախաձեռնել է տարիներ առաջ՝ ձգտելով շենքի պայմանները հարմարեցնել ընտանիքի կարիքներին: Սկսած գործը, սակայն 90-ականներին ընդհատվել է պատերազմի, իսկ ավելի ուշ՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Տարեց տանտերը մտահոգված է զավակների ապագայով. սահմանին ապրելու կենսափորձը հուշում է, որ հողին տեր լինելու համար կամքը կարևոր, բայց բավարար պայման չէ:   

Հոր գործն ավարտին հասցնելու պատասխանատվությունը ստանձնել է կրտսեր որդին՝ Հակոբը: Երկու անգամ ստացած վարկով, նրան հաջողվել է պահպանել ունեցածն ու տանիք կառուցել: Ավելին անել չի հաջողվել, սակայն հայրական տունը շեն պահելու՝ Հակոբի նպատակը հաստատուն է:  

«Ունեմ երազանքներ: Դրանիցի առաջինը կատարվել է. ամուսնացել եմ, ունեմ լավ կին: Այժմ երազում եմ զավակ ունենալու, հետո՝ կմտածեմ տունը վերջնականապես կառուցելու մասին: Գիտեմ, որ ընտանիքս պահելու համար շատ ջանքեր պիտի գործադրեմ: Ստիպված եմ լինելու ավելի երկար՝ մինչև երեկո աշխատել: Կնոջս հետ զբաղվում ենք հողագործությամբ: Մնալու ենք Պառավաքարում. hայրական տունը թողնել և ուրիշ տեղ ապրել չեմ ուզում»,-ասել է Չիլինգարյանների կրտսեր որդին՝ Հակոբը:

«Ամուսնացել ենք մեկուկես տարի առաջ, բայց երեխա ունենալու մասին դեռ չենք մտածում. տան պայմանների բարելավման խնդիր պետք է լուծվի: Ուզում ենք, որպեսզի մեր երեխան մեծանա նորմալ պայմաններում: Երազում եմ ապրել գեղեցիկ տան մեջ և ունենալ շատ զավակներ», – ասել է Հակոբի կինը՝ Լիանա Մանուչարյանը:

Ընթացիկ տարին նորաստեղծ ընտանիքի համար հաջողվածներից է լինելու. մինչև տարեվերջ ավարտին կհասցվի տարիների՝ նրանց երազանքը: Ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրում: Տարիների գործընկերները կարևոր են համարում հեռավոր մարզերում և հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներին աջակցելը:

«Ինձ ոգևորում է այն փաստը, որ սահմանին ապրող ընտանիքը, անկախ դժվարություններից և ունեցած խնդրից՝ ձգտում է մնալ իր ծննդավայրում ու շենացնել հայրենի հողը: Դա և՛ ուժեղ կամքի, և՛ անմնացորդ նվիրման հրաշալի օրինակ է: Այս ընտանիքին ուզում եմ տեղեկացնել, որ իրենց երազանքներն իրականանալու են, պարզապես խախտվելու է դրանց հերթականությունը. տան երազանքն իրականություն կդառնա ավելի վաղ, ու նրանք կմտածեն մյուս երազանքի՝ զավակներ ունենալու մասին: Ուրախ եմ, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ համագործակցությամբ աջակցելու ենք ձեզ: Գուցե, աշխատանքային հագեցած ժամանակացույցի պատճառով չկարողանանք մասնակցել տան շինարարությանը, սակայն ձեզ հետ ենք», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանամերձ Պառավաքարում, Չիլինգարյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում ընդգրկված հինգ ընտանիքներից մեկն է:

———–
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91